Գլխավոր / News / <<Հ3>> հեռուստաընկերության<<Դո-ից դո>> երաժշտական հաղորդման կազմակերպած մրցանակաբաշխությունը

<<Հ3>> հեռուստաընկերության<<Դո-ից դո>> երաժշտական հաղորդման կազմակերպած մրցանակաբաշխությունը

Հ3 հեռուստաընկերության <<Դո-ից դո>> հաղորդման ստեղծագործական խումբն այս օրվան շատ երկար էր սպասել: Այսօր Երևանի ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցավ <<Հ3>> հեռուստաընկերության<<Դո-ից դո>>  մանկապատանեկան, երաժշտական հաղորդման կազմակերպած մրցանակաբաշխությունը: Բացի այս հաղորդումը տոնելու այլ առիթներ ևս ուներ՝ վերջերս լրացած <<Դո-ից դո>>-ի 1 ամյակն ու դե իհարկե Ամանորը: Տոնին ներկա էին պատանի սիրված երգիչ-երգչուհիներ՝ Դալիթան, Մեգին, Կարեն Օհանյանը, Դավիթ Վարդանյանը, Լիդուշիկը, Յանա Հովհաննիսյանը, ղարաբաղցի Միշան, Միկան և ուրիշներ, ովքեր օրը գեղեցկացրին իրենց կատարումներով: Երեկոն վարում էին երգիչ, հաղորդավար Կարեն Օհանյանն և հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը:

Հաղորդման պրոդյուսեր Արևիկ  Մովսիսյանի խոսքով<<Դո- ից դո>>-ն օգնում է սկսնակ պատանի երգիչներին ճանաչում ձեռք բերել:<< Փորձեցինք ամեն ինչ անել, որ օրը լավ անցնի և կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Սկսած մեր մրցանակներից  փորձեցինք չկրկնվել: Պիտի նշեմ, որ մեր հաղորդման ձևաչափը տարբեր է , մենք ներկայացնում և լուսաբանում ենք պատանի կատարողներին և ամեն կերպ փորձում ենք օգնել նրանց ճանաչում ձեռք բերելու ճանապարհին:Մենք պատրաստ ենք առաջինը ներկայացնել հեռուստադիտողին մեր հայ փոքրիկ երգիչների նոր ձեռքբերումները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել գլխավոր տնօրեն Արամ Հովհաննիսյանին,բոլորիս աջակցելու, մեր կողքին լինելու համար, նրա շնորհիվ է, որ իրականանում են նման հաղորդաշարեր: >>,-ասաց հաղորդման պրոդյուսերն ու հավելեց, որ հեռուստադիտողին 2016-ին կներկայանան նոր անակնկալներով ու հետաքրքիր մտահղացումներով:

Հաղորդման հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանի խոսքով, <<Դո-ից դո>>-ն երկարակյաց է , որովհետև այն երաժշտական հաղորդում է , իսկ երաժշտությունը միշտ ասելիք ունի:<<Մեր ողջ ստեղծագործական խումբն աշխատում է մեծ ջանասիրությամբ, հոգով սրտով:Ես էլ իմ հերթին, փորձում եմ իմ ողջ դրական էներգետիկան փոխանցել հեռուստադիտողին>>,- ասաց Մարինան:

Կարեն Օհանյանն, ով վարում էր երեկոն Մարինայի հետ նշեց, որ Մարինայի հետ աշխատելը շատ հեշտ էր և հաճելի: Կարենը <<Դո-ից դո>>-ին մաղթեց միշտ մնալ եթերում, և հանրությանը ներկայանալ նոր անակնկալներով:

11 անվանակարգերը ստորև՝

1.<<Գրանտ պրի>>-Լիդուշիկ

2.<<Լավագույն պատանի երգիչ>>-Վլադիմիր Արզումանյան

3.<<Լավագույն պատանի երգչուհի>>-Անգելինա Գասպարյան

4.<<Հանդիսատեսի համակրանք>>-Մեգի

5.<<Տարվա հաղթանակ>>-Միկա

6.<<Տարվա հաղթանակ>>-Մերի Քոչարյան

7.<<Տարվա լավագույն տեսահոլովակ>>-Միշա<<Փոքրիկ ղարաբաղցի>>

8.<<Տարվա հայտնություն>>-Անի Մնացականյան

9.<<Լավագույն դուետ>> -Կարեն Օհանյան և Միկա<<Shine out>>

10.<<Լավագույն պարային տեսահոլովակ>>- Եվա Աբրահամյան<<Քոչարի>>

11.Լավագույն երգ –Դալիթա<<Crazy Generation>>

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը պատրաստեց Մանե Բոզոյանը,լուսանկարները ՝Արմեն Վիրաբյանը:

Մնացացած նկարները ՝ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուկի օֆֆիցիալ փեյջում Տեսնել Նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *