Գլխավոր / News / ՀԱՃԱԽ ԵՄ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ, ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ՈՒ ՄԻևՆՈՒՅՆ ՄԱՐԴՈՒՆ ԱՐՓԻՆԵ ԳՅՈՒՋԻՆՅԱՆԻ <<ՀՈԳՈՒ ՔԱՐՏԵԶԸ>>

ՀԱՃԱԽ ԵՄ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ, ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ՈՒ ՄԻևՆՈՒՅՆ ՄԱՐԴՈՒՆ ԱՐՓԻՆԵ ԳՅՈՒՋԻՆՅԱՆԻ <<ՀՈԳՈՒ ՔԱՐՏԵԶԸ>>

Փետրվարի 16–ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ գրող Արփինե Գյուրջինյանի <<Հոգուս քարտեզը>> գրքի շնորհանդեսը: Մանրամասների մասին զրուցեցինք վերջինիս հետ:

ԻՆչպե՞ս ստեղծվեց Ձեր <<առաջնեկը>>: Ինչո՞ւ հոգուս քարտեզը:

-Նախ ասեմ, որ գրքի ստեղծման պատմության մեջ չկան պատահականություններ, ինչպես նաև այնտեղ  տեղ գտած  յուրաքանչյուր միտք, արտահայտություն, վերնագիր և անգամ գրքի կազմն ունի իր պատմությունը: Այն իր ուրույն տեղն ունի իմ կյանքում, այդ պատճառով էլ որոշեցի անվանել <<Հոգուս քարտեզը>>:

 

Փաստորեն կարո՞ղ է ընթերցողը  բացահայտել Արփինե Գյուջինյանի <<Հոգու քարտեզը>>:

-Այո, կարծում եմ այդպես է… թեև վախով՝ որ ընթերցողս կարող է փնտրել ինձ ու կորցնել իրենը տեսնելու հնարավորությունը:

Ասացիք, որ գրքում տեղ գտած ամեն մի տող ունի իր պատմությունը, ո՞վ է  Ձեր մուսան:

-Շրջանցելով Ձեր հարցը՝ պատասխանեմ. Գրածներս տվյալ պահի հոգեվիճակ են: Ես շատ հաճախ եմ սիրահարվում, տարբեր կերպ՝ ու միևնույն մարդուն: (Ժպտում է)

Պատմեք Ձեր տպավորությունները՝ գրքի շնորհանդեսի հետ կապված:

– Սպասելիքներս ավելի քան արդառացված են: Զգացողություններս այս պահին էլ դեռ թարմ են, դեռ նույն ոգևորությամբ պատասխանում եմ բոլոր շնորհավորանքներին: Նաև ասեմ, որ գրքի հետ կապված նպատակներ կային վաղուց, բայց որ ամեն ինչ այսքան արագ կստացվեր իսկապես չէի սպասում: Երևի շնորհակալ լինեմ…

Ո՞ւմ:

-Այդ մասին պետք է լռեմ:

Ունենալով բարձրագույն կրթություն տարբեր ոլորտներում, արդյո՞ք կարևորում եք ժամանակակից տեխնիկան ընթերցանության զարգացման մեջ:

-Ինձ համար ամենակարևոր և սիրելի հոտերից մեկը՝ գրքի հոտն է: Թեպետ կստեմ, եթե ասեմ չեմ օգտվում ժամանակակից տեխնիկաներից: Ընդամենը պետք է առաջ գնալ  սովորելով նորը՝ չմոռանալով հնի մասին:

Սպասե՞նք նորությունների առաջիկայում:

– Հուսանք կյանքում դեռ գրքի տեսքով նորություններ կլինեն, ես դա շատ եմ ուզում, քանի որ գրում եմ այն, ինչ զգում եմ, այս պահին կարող Ձեզ միայն ասել՝ շնորհակալ եմ, որ կողքիս էիք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարները ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուկի օֆֆիցիալ  փեյջում ՝  տեսնել նկարները

Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *