Գլխավոր / News / ՍԱՄՍՈՆ ՊԱՆՅԱՆԻ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵԿՈՅԻ ՀՅՈՒՐԵՐԸ

ՍԱՄՍՈՆ ՊԱՆՅԱՆԻ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵԿՈՅԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Սամսոն Պանյանը, ով հանդիսատեսին առավել հայտնի դարձավ <<Ժողովրդական երգիչ>> նախագծից ամուսնացել է: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Սևանի Սուրբ Նշան եկեղեցում: Հարսանեկան արարողությունը անցկացվել է մեծ միջավայրում, ներկա են գտնվել երգչի հարազատները, ընկերները, կոլեգաները: Հայտնի հյուրերի թվում են եղել Վրեժ Կիրակոսյանը, Տիգրան Հայորդին, Եվա Եգանյանը, Նարեկ Պողոսյանը, Սմբատ Խալաթյանը (վերջինս եղել է հարսանիքի թամադան) և այլք:

Զույգի մուտքը սրահ եղել է 14 դհոլահարների նվագակցությամբ, եղել են հատուկ բեմադրված հարսանեկան պարեր և բազմաթիվ անակնկալներ: Երգչի կինը՝ լինելով երաժշտական ընտանիքից, մասնագիտությամբ լեզվաբան Սոսե Պողոսյանն է:

Շնորհավորում ենք երիտասարդ զույգին՝ մաղթելով անհոգ կյանք:

 

Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

մեկ գրառում

  1. Հրաշալի զույգ … Անսահման երջանկություն, հավերժական սեր ձեզ :*

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *