Գլխավոր / Դեսից դենից / DJ. VIRUS-ի և Արմանիի առաջին համագործակցությունը

DJ. VIRUS-ի և Արմանիի առաջին համագործակցությունը

DJ. VIRUS-ը և Արմանին հանրությանը ներկայացել են Արմանիի <<Նպատակ>> հեղինակային երգի «Instrumental Remix» տարբերակով: Դա նրանց առաջին համագործակցությունն է: Հիշեցնենք, որ Հեղինակ-կատարող, լրագրող և հաղորդավար Արմանին 2013 թվականին միաժամանակ հանդիսատեսին ներկայացրել էր երկու հեղինակային երգ` <<Միայն Դու>> և <<Նպատակ>> անվանումներով: Այդ կատարումների պրեմիերաները տեղի էին ունեցել Ռուսաստանում անցկացված <<Բյուրեղապակյա գունդ>> միջազգային մանկապատանեկան և երիտասարդական 3-րդ մրցույթ-փառատոնի ժամանակ, որտեղ <<Հեղինակային երգ>> անվանակարգում Արմանին արժանացել էր միակ հատուկ մրցանակին: 2014 թվականին էլ հանդիսատեսի դատին էր հանձնվել <<Նպատակ>> երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: <<Նպատակը>>-ի հաղթարշավը շարունակվում է մինչ օրս, քանի որ այն բազմիցս հնչում է հայաստանյան և միջազգային բեմերում, արժանանալով` բազմաթիվ մրցանակների: Այսուհետև էլ կհնչի երգի «Instrumental Remix» տարբերակը, որը սիրով ներկայացնում ենք ձեզ…

 

Նյութը` Հասմիկ Մկրտչյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *