Գլխավոր / News / ՝՝Բավական է մեկ անգամ մտնես ու կախվածություն ձեռք բերես՝՝ Մարինա Ներսիսյան

՝՝Բավական է մեկ անգամ մտնես ու կախվածություն ձեռք բերես՝՝ Մարինա Ներսիսյան

Դերասանուհի,հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանի հետ փորձեցինք բացահայտել 21-րդ դարի դերասանի և հաղորդավարի մասնագիտությունները:Իսկ այն հարցին,թե ով է ուղորդել Մարինային հաղորդավարի մասնագիտությամբ,զրուցակիցս պատասխանեց.-<<Ոգեշնչվել եմ ՆԱզենի Հովհաննիսյանի կերպարով>>:

1.Սկսենք հաղորդավարուհու կարիերայից:Ինչպե՞ս և ինչու ընտրեցիք հաղորդավարուհու մասնագիտությունը:Կա՞ մեկը ով Ձեզ ուղորդել է այդ ճանապարհով:

-Դեռ փոքրուց միշտ երազել եմ բեմի մասին, հիշում եմ` դպրոցական միջոցառւոմների ժամանակ միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել և շատ էի ուրախանում, երբ բեմ էի բարձրանում: Չորս տարի պարի եմ հաճախել, այդ ժամանակ էլ սերը դեպի բեմն ավելի մեծացավ, մտածում էի գուցե պարուհի դառնամ: Բայց ժամանակի ընթացքում, Նազենի Հովհաննիսյանից ոգեշնչվելով հասկացա, որ իմը հաղորդավարուհու մասնագիտությունն է: Ինձ հայրս ուղորդեց այս ոլորտ, ով տարավ ինձ Արտ Էջ հաղորդավարական դպրոց-ստուդիա, որտեղ երեք տարի սովորեցի:

2.Կա՞ն հաղորդումներ որոնք Ձեզ հոգեհարազատ են:Ինչպիսի՞ հաղորդումներում եք դուք ներկայանում:

-Յուրաքանչյուր մարդ ընտրում է այն, ինչն իրեն է հոգեհարազատ: Ես ինձ ժամանցային ոլորտում եմ գտել, այն ինձ էներգիա է փոխանցում: Արդեն երկու տարի Հայկական երրորդի եթերում վարում եմ Դո-ից Դո երաժշտական հաղորդումը, որը իմ հեղինակայինն է: Բացի այդ Արմեն Վիրաբյանից ստացել եմ առաջարկ վարելու Fashion Photoshoots նորաձևության մասին հաղորդումը, որը սեպտեմբերի 3-ից արդեն եթերում է:

3.Վերջերս նկարահանվեցիք Avagyan Production-ի կողմից նկարահանված <<Ճամբարում 2>> գեղարվեստական մանկապատանեկան ֆիլմում:Ինչպե՞ս ստացվեց առաջակը և ինչպե՞ ընդունեցիք այն:

-Դեռ փոքր տարիքից, երբ երազում էի բեմի մասին, տարակուսում էի հաղորդավարուհի, թե՞ դերասանուհի, երկուսն էլ իմն են, երկուսն էլ անսահման շատ եմ սիրում, ապրում եմ այս ոլորտներով: Արդյունքում այդպես էլ չկարողացա կողմնորոշվել, որոշեցի համատեղել երկուսն էլ: Ճիշտ է, սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց նպատակ ունեմ նաև մասնագիտանալ դերասանի մասնագիտության մեջ: Առաջարկը ստացել եմ Avagyan Production-ից և այդ պահին երևի թե ամենաերջանիկն էի. երազանքս իրականացավ, ինչի համար շնորհակալ եմ ֆիլմի ողջ ստեղծագործական թիմին: Ֆիլմն արդեն մեծ էկրաններին է, այնպես որ կարող եք դիտել, մարմնավորում եմ կապույտ ջոկատից Լիլիթի կերպարը:

4.Հե՞շտ էր արդյոք աշխատել պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ:Լինելով հաղորդավարուհի,ինչպե՞ս եք Ձեզ զգում որպես դերասանուհի:

-Անկեղծ ասած ինձ միշտ պատկերացրել եմ որպես դերասանուհի, ու վախ չունեի նկարահանումների ժամանակ, ինձ շատ հանգիստ էի զգում: Դժվար էր այն առումով, որ ողջ օրը նկարահանումների էինք, շատ էինք հոգնում, բայց ինչպես ասում են արվեստը զոհեր է պահանջում: Նկարահանումները 13 օր են տևել ու այդ ամբողջ ընթացքում բազում խորհուրդներ եմ լսել պրոֆեսիոնալ դերասաններից, և նրանց շնորհիվ չլինելով պրոֆեսիոնալ դերասան, կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները: Իսկ որպես դերասանուհի ինձ շատ լավ եմ զգում, սա այն ոլորտն է, որն անհնար է չսիրել, բավական է մեկ անգամ մտնես ու կախվածություն ձեռք կբերես:

5.Համամի՞տ եք այն կարծիքի հետ,որ դերասան լինելու համար պետք է ունենալ դերասանական կրթություն:

-Այսօր շատերն են առանց դերասանի որակավորման դերասան, իսկ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում միայն այն դեպքում, երբ դու իսկապես ունես այդ տաղադը, երբ քրտնաջան աշխատում ես քեզ վրա, անընդհատ կատարելագործվում, անում ամեն ինչ, որ քեզնից գոհ մնան: Իսկ որակավորման բացը պատրաստվում եմ լրացնել` սովորելով դերասանի վարպետություն :

6.Կա՞ այնպիսի կարգախոս որով շարժվում է Մարինա Ներսիսյանը:

-Կարևոր չէ թե որտեղ եմ, և ինչ իրավիճակ է, միշտ ինքս ինձ ասում եմ. <<Ուժեղ եղիր, հավատա սեփական ուժերիդ, վստահ քայլիր առաջ և հասիր բոլոր նպատակներիդ>> :

Լրագրող-Մարգարիտա Կարախանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *