Գլխավոր / News / ՍՈՎՈՐ ՉԵՄ ԱՇԽԱՏԵԼ ՈՒՂՂԱԿԻ ԵՐևԱԼՈՒ ՀԱՄԱՐ.անկեղծանում է լոգոդիզայներ,երգիչ Դավիթ Դոխոլյանը

ՍՈՎՈՐ ՉԵՄ ԱՇԽԱՏԵԼ ՈՒՂՂԱԿԻ ԵՐևԱԼՈՒ ՀԱՄԱՐ.անկեղծանում է լոգոդիզայներ,երգիչ Դավիթ Դոխոլյանը

Հայ երիտասարդ երգիչ,լոգոդիզայներ Դավիթ Դոխոլյանի հետ ուսումնասիրեցինք լոգոդիզայներությունը,երգեցողությունը,դիտարկեցինք կյանքը իր բոլոր առանձնահատկություններով:4 տարի երգի թատրոնի Էստրադա բաժնում ուսանելուց հետո տեղափոխվել է Մոսկվա,որտեղ էլ սկսել է զբաղվել լոգդիզայներությամբ:Դավիթը համագործակցում է մի շարք բրենդների հետ,շփում ունի հայ աստղերի հետ:Երիտասարդը նորություններ ունի,որոնց կարող եք ծանոթանալ ընթերցելով նյութը :

-Երգարվեստի հետ կապված եք:Կպատմեք,թե ինչպիսի՞ դեր ունի երգարվեստը Ձեր կյանքում,ո՞ր ոճն է հոգեհարազատ,ո՞ր ոճում եք ներկայանում:

-Երգը և երաժշտություն իմ կյանքի թրթիռներն են,որոնք ապրելու խոր իմաստ են տալիս:Հիմնականում Սոուլ ոճն է հոգեհարազատ, հիմականում հանդես եմ գալիս այդ ոճի մեջ:

-Որպես 21-րդ դարի սերնդի երիտասարդ երգիչ,ինչպե՞ս եք գնահատում արդիական երգարվեստը:Զարգացա՞ծ է,թե՞ ոչ:

-Ներկա պահի երգարվեստի շուկան մեծ է,և առավել ևս կարելի է ասել հիմնականում շահութաբեր է «6/8» դասակարգի երգերը:Ես որևէ մեկին չեմ ուզում վիրավորել կամ մատանցույց անել, քանի որ երգիչները հիմնականում գումար են վաստակում այդ ոճի երգացանկից: Մի փոքր ինձ համար տարօրինակ է, քանի որ անհետանում է այստեղ յուրօրինակությունը, անձնական ոճն է տրորվում և միաձուլվում մյուսներին: Վերջում էլի հանգում ենք այն կետին,որ գումարը գլխավոր դերն է կատարում կյանքում:

-Դավիթ,ի՞նչ եք կարծում,ի՞նչ է անհրաժեշտ կայացած երգիչ լինելու համար:Ինչպե՞ս վաստակել երգչի «տիտղոսը»:

-Առաջնային պետք է կողքիդ ունենաս կայացած թիմ, լավ պրոդյուսեր և լավ սցենար: Հիմնականում սցենարներ հարիր է ֆիլմարտադրանքի համար, բայց իմ ձևաչափում սցենարը շատ կարևոր է:Ամեն ինչ պետք է լինի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և դրան համեմված յուրօրինակ ոճով, ցայտուն և արտահայտիչ առանձնահատկությամբ: Ճաշակը մեծ կապ ունի երգչի «տիտղոսի» արժանանալու համար:

-Բացի երգչի մասնագիտությունից տիրապետում եք նաև լոգոդիզայների մասնագիտությանը:Կպատմե՞ք փոքր ինչ լոգոդիզայներական մասնագիտության մասին:

-Քանի որ ինձ պետք էր եկրորդ մասնագիտություն, ես ըտրեցի Logo Desing ճյուղը: Իմ աշխարհին շատ համահունչ էր: Ես ընտրեցի, սովորեցի և իմ եկամուտները հիմնականում այստեղից ստացված եկամուտով եմ հոգում:

-Կա՞ մտահաղացում հետագայում զարգացնել լոգոդիզայներությունը,ինչու՞ չէ նաև լոգոդիզայներական ցանց բացել:

-Մտահաղացում կա, որ իմ բրենդը կլինի, իմ պրոդուկտը, իմ անձնական գրասենյակը: Բայց այդ ամենը 2017-ին կլինի,քանի որ իմ գաղափարները պիտի մարմնավորվեն և դառնան շոշափելի:

-Իսկ երգարվեստում նորություններ կլինե՞ն:

-2017 թվականի ամռանը կլինի 2 երգ իմ կողմից, չեմ ցանկանում մանրամասնել:Առաջինը Ձեզ տեղյակ կպահեմ: Ասեմ, որ աշխատելու եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ և հուսով եմ բոլորին դուր կգան իմ երգերը: Տեսահոլովակ չի լինի, քանի որ մեծ ծախսեր է պահաջվում, իսկ ես սովոր չեմ աշխատել ուղղակի երևալու համար:

-Ունե՞ք կարգախոս,որը Ձեր կյանքի ուղեկիցն է:

-Այո՛,ունեմ:Պետք է ազնիվ ապրել՝ չվնասելով քեզ ու շրջապատը:

*

Նյութը պատրաստեց Մագա Կարախանյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *