Գլխավոր / News / Շատ երգիչ,երգչուհիներ աղավաղում են իմ երգերը

Շատ երգիչ,երգչուհիներ աղավաղում են իմ երգերը

Երևի թե չկա մեկը , որ «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Հայեր միացեք»  երգերից գոնե մի քանի տող չերգի: Միշտ արդի, լսվող ու հաճույքով կատարվող երգերի հեղինակին բոլորս  ենք ճանաչում: Այս անգամ մենք զրույց ենք ունեցել  հենց նրա ` հայ գուսան, երգահան , «Հայկազունք» համույթի ղեկավար գուսան Հայկազունու հետ:

-Ո ՞ ր տարիքից սկսեցիք ստեղծագործել

-Դպրոցական տարիքից եմ սկսել ստեղծագործել, 8-րդ դասարանից սկսած: Մինչ օրս պահպանվել են այդ տարիքում գրված երգերս: Այդ երգերը և’ հայրենասիրական էին, և’ քնարական: Պիտի ասեմ, որ այդ երգերը բավականին հաջողված էին: Երբ ավարտեցի դպրոցս,  ընդունվեցի շինարարական տեխնիկում` երեկոյան բաժին : Սովորելուն համատեղ ես նաև աշխատում էի: Ավարտեցի և խորացա մասնագիտությանս մեջ. աշխատում էի: Մի խոսքով դադարեցի երգել, երգեր գրել: Քսան տարի էր, ինչ ձեռքս գրիչ չէի վերցրել,  բայց գրելու ցանկությունը  միշտ եղել է: Ես սկսեցի երկար դադարից հետո նորից գրել .պատճառը `Արցախյան շարժումն էր: Երբ Արցախյան շարժումը սկսվեց , ես Արտաշատ քաղաքի կոմունալի պետն էի. թողեցի  աշխատանքս ու  մտա շարժման մեջ:

Հետաքրքիրն այն է, որ գուսան Հայկազունու մեջ Արցախյան շարժման հենց առաջին օրերից նորից արթնանում է ստեղծագործելու ձիրքը: Ամենուրեք տեսնելով հայի  բռունցքն ու կոչը `«Հայեր միացեք» , գուսանը ոգեշնչվում է  հենց այդ տեսարանով  և ստեղծում բոլորիս կողմից սիրված, ճանաչված երգը` « Հայեր միացեք»-ը:  Առաջին անգամ Օպերայի հրապարակում ,  մայիսի 15-ին է հնչել  հայի շուրթերին կարգախոս դարձած այս երգը:

Հարցիս, թե ինչու ՞  չշարունակեց ուսումը երաժշտության գծով , այլ ընդունվեց շինարարական տեխնիկում, նա պատասխանեց.

-Հայրս վաղուց մահացել էր.  այսպես ասաց,  մեզ տնօրինում էր մայրս : Ինչպես ասեր, այնպես էլ անում էինք, նրա որոշումն էր իմ` շինարարական տեխնիկում ընդունվելը:

-Ձեր երգերը կատարում են շատ երգիչ- երգչուհիներ: Ու ՞ մ  կատարումը կառանձնացնեք, որ  շատ եք հավանում:

-«Հպարտ գնացեք» երգս շատ լավ է կատարում Մկրտիչ Մկրտչյանը: Գոհար Հովհաննիսյանին  ևս  կարող եմ առանձնացնել. նա շատ լավ է երգում: Բայց չեմ կարող չնշել այն ,որ իմ երգերը շատ երգիչ-երգչուհիներ աղավաղում են:

Գուսան Հայկազունու կյանքի ամենահետաքրքիր փաստն այն է , որ նա չունի երաժշտական կրթություն, ոչ մի նոտա անգամ չգիտի,  չի նվագում երաժշտական որևէ գործիք, բայց հեղինակն է  անմահ երգերի:

Անչափ հետաքրքիր է «Գետաշեն» երգի ստեղծման պատմությունը:  1889 թվականին պիտի գնային` Գետաշենը պաշտպանելու: Այդ ժամանակ հրամանատար  Լայերդը  գուսանին նախօրոք զգուշացնում է, որ չի թողնելու , որ մեկնի Գետաշեն կռվի, բայց գուսան Հայկազունը շատ էր ցանկանում գնալ ու պաշտպանել Գետաշենը: Հրամանատար Լայերդի ձախ  աչքը չէր տեսնում. գուսան Հայկազունը պայմանավորվում է տղաների հետ ձախ կողմից  աննկատ բարձրանալ ուղաթիռ` կարծելով,  թե հրամանատարը չի տեսնի: Գուսան Հայկազունը հագնված, զենք-զինամթերքով պատրաստվում է բարձրանալ ուղաթիրռ: Եվ հանկարծ լսում է հրամանատարի ձայնը, ով ասում էր. « Տու յուր ես էթալի, էչի տու, մի քյոռ գյուլա կկպնի քեզի, տու ափսոս ես: Ավելի լավի տու գնա երգ կիրի « Գետաշենի» մասին»: Այս դեպքից երեք-չորս օր հետո գուսանը գրում է « Գետաշեն»-ը: Երգ, որն արդեն 26 տարի համարվում է ամենաշատ կատարվող երգերից մեկը: Երգի ստեղծումից հետո,  գուսանը գնում է Գետաշեն և առաջին անգամ այդ երգը կատարում է հերոս-կռվողների  հետ:

-Այսչափ հայրենասիրություն, որտեղի՞ ց  Ձեր մեջ:

-Հիսուն տարի ես քայլել եմ Արտաշատ քաղաքում,  ոտքերիս տակ զգալով  մեր հզոր արքաների` Արտաշեսի, Տիգրան Մեծի, Պապ թագավորի ոտնահետքերը: Ամեն օր տեսնելով Մասիսը` իմ մեջ հայրենասիրությունն էլ ավելի է մեծացել:

Հետագայում գուսանը գրում է իր ամենասիրելի երգը` «Պիտի գնանք»-ը: Այս թվականներից սկսած գուսանի մեջ սկսում է եռալ ստեղծագործելու ձիրքը, մինչ օրս:

«Հայկազունք»  համույթը միշտ մասնակցել և մասնակցում է տարբեր համերգների և’ Հայաստանում, և’ Սփյուռքում, և’ Արցախում: Գուսանն այս տարի էլ մեծ ծրագրեր ունի, որոնք պիտի կատարի:

Հաջողություն ենք մաղթում գուսան Հայկազունուն իր նախաձեռնած բոլոր գործերում:

 

 

 

Նյութը պատրաստեց` Մանե Մուրադյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *