Գլխավոր / News / Just Mila նորաձևության բրենդի առաջին հավաքածուն, դիզայներ Միլայի էքսկլուզիվ հարցազրույցը

Just Mila նորաձևության բրենդի առաջին հավաքածուն, դիզայներ Միլայի էքսկլուզիվ հարցազրույցը

Նոր բաժին Մեր կայքում,որտեղ կծանոթանանք  հայկական նորաձևության հետ,հայկական դիզայներների հետ և նրանց վերջին հավաքածուների հետ:Եվ այսպես այսօր կծանոթանանք շատ տաղանդավոր դիզայներ բրենդի հիմնադիր  Միլայի հետ:Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր հարցազրույց Միլայի հետ և նրա առաջին հավաքածուն : Լուսանկարիչ Արմեն Վիրաբյան,մոդել Արմինե Գևորգյան,դիմահարդարումը  Արմին Գևորգյան (Armix Gevorgyan)

-Ե՞րբ է Միլան  հասկացել, որ ցանկանում է դիզայներ դառնալ:

Դեռ  մանկուց  հետաքրքրված  եմ եղել  հագուստով , նորաձևությամբ , դիզայներական պարագաներով : Եվ նպատակս էր ,որ մարդիկ ինձ ճանաչեն որպես դիզայներ:

-Գիտենք , որ ստեղծել եք Just Mila նորաձևության  բրենդը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:

Ստեղծել եմ  բրենդ , որը պետք է տեղ գտնի նորաձևության ասպարեզում  այնպես ,ինչպես բոլոր  աշխարհահռչակ  բրենդները : Այն իրենից  ներկայացնում է << յուրօրինակ  ճաշակ և  տարբերվող ոճ >> :

-Ո՞վ է ոգեշնչում Միլա  դիզայներին:

Ինձ  ոգեշնչողը  հայրս է : Հայրս ոչ միայն կողմ էր  իմ մասնագիտության  ընտրության ը, այլև մեծ սիրով  ոգեշնչում և աջակցում է իմ  բոլոր  ծրագրերին :

– Ինչպե՞ս են ստեղծվում քո հագուստները. իրականացնում ես այն, ինչ մտածո՞ւմ ես, թե՞ այն, ինչ այսօր պահանջարկ ունի:

Սուտ կլինի եթե նշեմ  թվարկվածներից  միայն մեկը , իմ զգեստներն իրենց  մեջ երկու  տարբերակն էլ  պարունակում են : Ճիշտ է առաջնայինը  ստեղծում եմ այն ինչ  մտածում եմ , իսկ հետո համադրում եմ այն ինչ  պահանջված է :

-Որո՞նք են Միլայի սիրելի գույները:

–  Ես բոլոր գույների հետ սիրում եմ աշխատել :Բայց առանձնացնում եմ ինձ համար սևը և սպիտակը :Իմ առաջին ցուցադրությանը ներկայացել եմ հենց <<սև ու սպիտակ >>հավաքածուով :Սևի մեջ ամփոփված է էլեգանտ կնոջ կերպարը, իսկ սպիտակ դետալն ամբողջացնում է կերպարը:                                                                                                                     

-Ովքե՞ ր են նորաձևության աշխարհում իդեալ հանդիսանում քեզ համար:

 Նորաձևության աշխարհում իմ իդեալը Կոկո Շանելն է :

-Ո՞րն է նորաձևության Ձեր սահմանումը

Այն ինչ կրում է անհատը և համապատասխանում է իրեն դա էլ հենց նորաձևությունն է :Նորաձևությունը սահմաններ չունի ,այն թելադրում է ինչ հագնել ,բայց չի  պարտադրում :

-Ու՞մ համար կուզեիր հագուստ մոդելավորել:

Ես սիրում եմ մոդելավորել և ցանկացածի հետ մեծ սիրով կաշխատեմ:Չկա մեկը ում կարող է առանձնացնեմ:

– Գիտեմ, որ ոչ ոք չի սիրում խոսել գնային քաղաքականությունից, բայց, համենայն դեպս, հետաքրքիր է՝ քեզ մոտ հագուստ պատվիրելը թա՞նկ է:

Գիտեք թանկ ասվածը հարաբերական է :Դա կախված է խավերից և մտածելակերպից,ում համար թանկ ,ում համար մատչելի:Համենայն դեպս ես իմ աշխատանքը փորձում եմ գնահատել հնարավորինս մատչելի և հասանելի հասարակության մեծ մասին:

-Ի՞նչ պլաններ ունես ապագայի համար:

-Ապագայի հետ կապված ծրագրերս մեծ են ու իրականանալի :Շուտով կներկայանամ նոր հավաքածուով :Չեմ ուզում փակագծերը շատ բացել ,միայն վստահ կարող եմ ասել որ,<<իմ հաջողությունները չեն զիչում միմյանց>>:

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *