Գլխավոր / Դեսից դենից / Շոումեն,հաղորդավար Արսեն Խաչատրյանի ամենասիրելի տոնը

Շոումեն,հաղորդավար Արսեն Խաչատրյանի ամենասիրելի տոնը

Ձեզ ենք ներկայացնում մեր տոնական զրույցը սիրված շոումեն,հաղորդավար Արսեն Խաչատրյանի  հետ,Նաև  Արսենի նոր ամանորյա ֆոտոշարքը արված հատուկ  մեր կայքի համար:Ֆոտոշարքի լուսանկարիչն է Արմեն Վիրաբյանը:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Միանշանակ, այն իմ ամենասիրելի տոնն է։

-Ինչպե՞ս ես նշել տոնը և ինչպե՞ս է այն անցել

– Զորացրումիցս հետո առաջին Ամանորն էր։ Որոշեցի չաշխատել և ուղղակի վայելել հանգիստս։ Ամանորն անցկացրի ամենաջերմ մթնոլորտում, ամենամտերիմներիս հետ։  Ընտանիքիցս հեռու էի, ճիշտ է, բայց  չեմ ափսոսում։ Իմ կյանքի ամենաուրախ  Ամանորն էր։

-Հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին

– Կուզեի հավատալ, որ կա նման մեկը, ով ուղղակի կլուծեր բոլոր խնդիրներս, բայց ավաղ․․․

 -Ամանորին նվերներ տալ կամ ստանալ սիրո՞ւմ ես:

-Նվերներ ստանալ բոլորն են սիրում կարծում եմ, նվիրելու հարցում  երբեմն դժվարանում են։ Ինձ մոտ հակառակն է։ Ես սիրում եմ տալը, նվիրելը։ Եվ կարծում եմ սա քեզ լիարժեք զգալու  լավագույն միջոցն է։ Փոխադարձ վերաբերմունքն , իհարկե,  ակնհայտ է ընկերներիս կողմից։

-Իսկ տոնածառ սիրո՞ւմ ես, եւ Ձեր տան տոնածառն ո՞վ է զարդարում:

-Անկեղծ ասած տոնածառ չեմ սիրում, տանն էլ չեմ ունեցել։ Սիրում եմ բնական եղևնիներ։

-Ձմեռ պապից ստացած ամենատպավորիչ նվերդ ո՞րն է եղել:

-Զինվորական գրքույկս, որ ստացել եմ զորացրվելուս օրը: Իսկ փոքր ժամանակ երազանքս հեծանիվ ունենալն էր:

-Ի՞նչ երազանք ես պահել տոնի գիշերը:

–  Երազանք իհարկե պահել եմ,  բայց այդ մասին կկիսվեմ իրականացումից անմիջապես հետո: Ես հավատում եմ, որ Աստված  հրաշագործ աստված է իր զավակների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *