Գլխավոր / Դեսից դենից / Երգչուհի Մարիաննա Լիման 12-րդ անգամ Հայաստանին հաղթանակ բերեց

Երգչուհի Մարիաննա Լիման 12-րդ անգամ Հայաստանին հաղթանակ բերեց

Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս  jazz, blues, soul, gospel ոճերում, հերթական անգամ վերադարձավ հաղթանակներով, այս անգամ հունվարի 4-ին մասնակցելով Պետերբուրգում տեղի ունեցած երգի միջազգային մրցույթ փառատոնին, զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը, այնուհետև մեկնեց Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որտեղ ևս Հայաստանը ներկայացրեց երգի միջազգային մրցույթ փառատոնին. գրավելով առաջին տեղը, նաև Grand Prix մրցանակը ամբողջ մրցույթի փառատոնից: Երգչուհու համար այս հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ այն Սուրբ Ծնունդի օրն էր տեղի ունեցել Հունվարի 7-ին, նա նշեց, որ այն նվիրել է իր մտերիմ անձնավորությանը, ասելով , որ շատ է կարևորել նրա հոգևոր աջակցությունը իր կյանքում, և առաց դրա միգուցե այսքան հաջողությունների չհասներ. Նշենք, որ Մարիաննան հանդիսատեսի դատին հանձնեց Իտալիայի հայտնի կոմպոզիտոր Gianni Nepii հետ ձայնագրած Dreamy Jazz երգը , որը ձայնագրվել է իտալիայում դեկտեմբեր ամսին, իսկ վերջնական տեսքի է եկել հունվարին, որից հետո հանձնվել է հանդիսատեսի դատին: Երգչուհին նշեց, որ շատ լավ արձագանքներ է ունեցել թե Հայաստանից, թե Իտալիայից, նախատեսվում է երգի տեսահոլովակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *