Գլխավոր / News / Մարինա Ներսիսյան՝՝Նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումն այնքան գեղեցիկ է՝՝

Մարինա Ներսիսյան՝՝Նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումն այնքան գեղեցիկ է՝՝

 

-Ինչքա՞ն ժամանակ է զբաղվում եք հաղորդավարական գործով:
Մարինա.– Արդեն երրորդ տարին է ինչ հայտնվել եմ հեռուստատեսությունում՝ Հայկական երրորդում: Բայց մինչ այդ երեք տարի հաճախում էի Արտ-էջ հաղորդավարական դպրոց-ստուդիա, որտեղ իմ ուսուցիչներից էին եղել սիրված հաղորդավարներ Մարինա Թագակչյանը և Տիգրան Հարությունյանը: Շնորհակալ եմ նրանց, այն այն բոլոր գիտելիքների համար, որ տվել ու շարունակում են տալ ինձ:
-Ունե՞ք ոգեշնչման աղբյուր, որն օգնում է ձեզ առաջ գնալ այս ասպարեզում:
Մարինա.– Իմ ոգեշնչումը միշտ եղել ու կմնա Նազենի Հովհաննիսյանը, ով ինձ համար այսօր ամենագրագետ և պրոֆեսիոնալ հաղորդավարուհին է: Նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումն այնքան գեղեցիկ է, ճիշտ ու տեղին: Ի դեպ վերջերս մոտիկից ծանոթացա նրա հետ, նա իսկապես յուրահատուկ ու յուրօրինակ է իր տեսակով:
-Ունե՞ք սիրելի հաղորդավար կամ հաղորդավարուհի, ում հետևելով փորձում եք ձեր քայլերը ճիշտ կատարել կամ ինչու ոչ նաև նմանվել նրան:
Մարինա.– Ես արդեն նշեցի, որ իմ ոգեշնչման աղբյուրը Նազենի Հովհաննիսյանն է: Բնականաբար ունեմ սիրելի հաղորդավարներ, ում հետևում եմ, նրանցից յուրաքանչյուրից էլ ունեմ շատ բան սովորելու, կրթվելու որպես հաղորդավարուհի։
-Ինչո՞վ եք զբաղվում այս պահին
Մարինա.– Այս պահին համատեղում եմ ուսումս, պարապմունքներս, զբաղվում եմ ինքնակատարելագործմամբ: Աշխատում եմ իմ հեղինակային հաղորդման վրա՝ «Դո-ից Դո»-ի, որն արդեն երկու տարի եթերում է, այն ավելի ենք կատարելագործում, հետաքրքրացնում: Ինչպես գիտեք վարում եմ նաև «Fashion Photoshoots» հաղորդումը, որի առաջարկը ստացել եմ իմ պրոդուսերից՝ Արմեն Վիրաբյանից, այժմ պատրաստվում ենք հաղորդման երկրորդ եթերաշրջանին: Այս ընթացքում հասցնում եմ նաև վարել տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր: Օրս շատ բազմազբաղ է, չեմ պատկերացնում՝ ինչպես եմ ամեն ինչ հասցնում:
-Դուք վերջերս նկարահանվեցիք մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմում, մի քիչ պատմեք այդ ֆիլմի և դերի մասին, գիտեմ, որ այն ձեր առաջին ֆիլմն էր:
Մարինա.– Այո, ամռանը նկարահանվեցի Ավագյան փրոդաքշնի «Ճամբարում 2» գեղարվեստական ֆիլմում՝ գլխավոր դերերից մեկում: Մարմնավորում էի կապույտ ջոկատից Լիլիթի կերպարը: Լիլիթը իր տեսակով ինքնավստահ աղջիկ է, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինի և որ ամեն ինչ իր ուզածով լինի, անընդհատ մրցակցության մեջ է նարնջագույն ջոկատից Նանեի հետ, բայց, ի վերջո, սիրահարվում է մի տղայի, ով ևս նարնտագույն ջոկատից է լինում և այդ մրցակցությունը կարծես թե հետ է մղվում:
-Կա՞ նմանություն Լիլիթի կերպարի և Մարինայի միջև:
Մարինա.– Այո, նմանություն կա, Մարինան Լիլիթի նման ինքնավստահ է ու սիրում է ուշադրության կենտրոնում լինել, բայց ի տարբերություն Լիլիթի չեմ սիրում մրցակցություն կոչվող երևույթը, ես եմ իմ մրցակիցը, գտնում եմ, որ պիտի ավելի լավը լինեմ այն Մարինայից, որը կար երեկ:
-Նաև նկարահանվել եք <Կյանքը շարունակվում է> նախագծում, պատմեք ու՞մից ստացաք առաջարկը և ի՞նչ դժվարություններ կային նկարահանման ժամանակ
Մարինա.– Նկարահանվեցի նաև Հ1-ի «Կյանքը շարունակվում է» նախագծի թողարկումներից մեկում՝ գլխավոր դերում: Առաջարկւխը ստացել եմ Հանրային հեռուստաընկերությունից Կերպարս՝ Անին, շատ տանջանքների միջով անցած աղջիկ է, ով փոքր տարիքում կորցրել էր մորը և ապրում է հոր և խորթ մոր հետ, վերջինս անընդհատ ճնշում էր Անիին: Աշխատեցի պրոֆեսիոնալ դերասանների հետ, ինչը, իհարկե, պարտավորեցնող էր, բայց մթնոլորտ այնքան հաճելի ու ջերմ էր, որ կարողացա հաղթահարել հուզմունքս ու անել այն, ինչն ինձնից պահանջում էր ռեժիսորը: Չեմ կարող չնշել, որ որպես սկսնակ դերասանուհի շատ գիտելիք ստացա ինձ հետ աշխատող, ֆիլմում Անիի հոր կերպարը մարմնավորող դերասան Վարուժան Մանուկյանից:
 

-Հաջորդ ձեր ֆիլմը <5 օր մինչ Ամանոր>-էր, խոսեք այդ մասին:
– «5 օր մինչ Ամանոր» ֆիլմում ևս գլխավոր դերում ներկայացա՝ Սոֆիի կերպարում: Աշխատեցի armtop5-ի բլոգեր, սկսնակ ռեժիսոր Միշել Ղայթանջյանի հետ, ով ֆիլմում Սոֆիի եղբայրն է, ի դեպ, առ այսօր շատերը կարծում են, որ իրական կյանքում էլ ենք քույր և եղբայր: Կուզեի, որ մեզանում այդ մտածելակերպը վերանա, ու չխառնենք կինոն և իրական կյանքը: Իսկ մյուս կողմից փաստորեն կարողացանք այնպես անել, որ մարդիկ հավատան մեր կերպարների իրական լինելուն:

-Ի՞նչ տվեցին ձեզ այդ ֆիլմերը
– Շատ մեծ փորձ տվեցին այդ ֆիլմերը ինձ, նաև հասկացա, որ ես իսկապես կարող եմ լինել լավը այս ոլորտում: Ես դեռ մանկուց եմ երազել մի օր հայտնվել ֆիլմային աշխարհում և այսօր նպատակս իրականացած է: Բնականաբար այդքանով չեմ սահմանափակվի, պիտի շատ քրտնաջան աշխատեմ, որ հասնեմ այն բարձունքին, նշանակետին, որ սահմանել եմ ինձ համար:
-Օրեր առաջ ստացաք <Տարվա լավագույն հաղորդավարոհի> մրցանակը: Ի՞նչ զգացողություններ ունեցաք,երբ ստացաք այն:
 -Այո, օրեր առաջ տեղի ունեցավ Գյուրջինյան փրոդաքշնի հերթական մրցանակաբաշխությունը, և այս անգամ նոմինացված էի նաև ես, ինչի համար շատ շնորհակալ եմ Արփինե Գյուրջինյանին: Այդ մրցանակն իմ աշխատանքին անմնացորդ նվիրվելու արդյունքն է, հուզված էի շատ և երջանիկ: Պարտավորեցնող եմ ինձ զգում, երբ գիտակցում եմ, որ սիրված եմ, պահանջված ու գնահատված:
-Մենք նկատել ենք, որ Ինստագրամում և Ֆեյսբուքում կան շատ էջեր Մարինա Ներսիսյան ֆան անունով: Արդյո՞ք ճանաչում եք ձեր երկրպագուներին և հանդիպե՞լ եք նրանց հետ և երբ տեսաք այդ էջերը, ի՞նչ զգացողություններ առաջացան ձեզ մոտ:
– Անշուշտ հաճելի է տեսնել այդ էջերը: Երկրպագուներիցս շատերին ճանաչում եմ, բայց ընդամենը մեկ աղջիկ կա, ում հետ շփվում եմ, նա երևի թե կարդում է հիմա ու հասկացավ, որ իր մասին եմ խոսում (Հեղ. ժպտում է): Իսկ առհասարակ փակ անձնավորություն եմ և չեմ սիրում հասանելի լինել բոլորի համար և ինձ մոտ, իմ դաշտ շատ քիչ մարդկանց եմ թողնում:
-Խոսեք ձեր առաջիկա ծրագրերի մասին:
-Չեմ սիրում խոսել իմ անելիքների մասին, քանի դեռ նրանք անկատար են, կարծում եմ, որ պիտի մի բան անես ու նոր խոսես այդ մասին: Անելիքներս շատ են, թե որպես հաղորդավարուհի, թե որպես դերասանուհի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *