Գլխավոր / News / Միլլին,Մեգգին,Էլինա Չոլախյանը և այլք Մելիսայի ՝՝Մայրիկ՝՝ տեսահոլովակի շնորհանդեսին

Միլլին,Մեգգին,Էլինա Չոլախյանը և այլք Մելիսայի ՝՝Մայրիկ՝՝ տեսահոլովակի շնորհանդեսին

Երգի ասպարեզում նորեկ, բայց իր քայլերը հստակ անող փոքրիկ երգչուհի Մելիսան Ռոսսիա Մոլլի   Place Space սրճարանում հանդիսատեսի դատին հանձնեց  իր արդեն թվով երկրորդ ՝ «Մայրիկ» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է:Երաժշտության և խոսքերի հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է

Օպերատոր` Ռոբերտ Բաբայանը:

Տեսահոլովակն իր մեջ պարունակում է կարճամետրաժ ֆիլմ,որտեղ գլխավոր դերակատարումները մարմնավորում են  թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի  Անահիտ Կիրակոսյանը և Հ3 հեռուստաընկերության հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը:

Մելիսային շնորհավորելու էին եկել իր հարազատները,ընկերները և գործընկերները՝ երգչուհի Միլլի Միսկարյանը,Էլինա Չոլախյանը,Մեգգին,Անի Մնացականյանը,երգիչ Լեոն Չուգուրյանը և այլք:Շնորհանդեսը վարում էր հաղորդավարուհի  Մարինա Ներսիսյանը:Տեսահոլովակի շնորհանդեսը  եզրափակվեց հյուրասիրությամբ՝տոնական տորթով:

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ, մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝

Լուսանկարիչ Դավիթ Ջոտյանի ֆոտոշարքը՝  Տեսնել նկարները

Լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի ֆոտոշարքը՝ Տեսնել նկարները

Նյութը պատրաստեց Մագա Կարախանյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *