Գլխավոր / News / ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ ցուցադրությունը քաղաքի լավագույն մոդելների հետ

ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ ցուցադրությունը քաղաքի լավագույն մոդելների հետ

Մարտի 30-ին  Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում կայացավ ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ ցուցադրությունը, որին մասնակցում էին նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր 50 դիզայներները:Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ին վերածվել էր հսկայական պոդիումի,մասնակցում էին քաղաքի լավագույն մոդելները:

Մասնակցում էին 30 մոդելներ, ներկայացվեցին 50 դիզայներներ և ներկա էին 500-ից ավել հյուրեր:Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կար կոնկրետ մեսիջ ` այն է` հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից դուրս էին եկել պոդիում ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները:

Որպես մոդել հանդես եկան նաև սիրված հաղորդավար `Արման Մարգարյանը, սիրված հաղորդավարուհիներ Գոհար Հայրապետյանն ու Արմինե Ճաղարյանը, նորաձևության բլոգեր և wnews կայքի հիմնադիր ` Գայանե Շահինյանը, հեռուստառադիոհաղորդավար և Voskanyan’s արծաթյա զարդերի դիզայներ Ժիրայր Ոսկանյանը, ակտիվ և սիրված բլոգեր `Մանե Հարությունյանը :

Միջոցառումը բարեգործական էր և ամբողջ հասույթը  փոխանցվելու է Հ1-ի ,,ԵԹԵ ԲՈԼՈՐԸ,, հեռուստանախագծի երեխաներին:

Նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը  շնորհակալություն հայտնեց նախագծի բոլոր հովանավորներին,որոնք պատրաստ են աջակցել հայկականի տարածմանը ուղղված կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներին։

Ցուցադրության գլխավոր հովանավորներն էր ,,ALEX TEXTILE,, ընկերությունը  և Հովանավորներ` ,,ԳՅՈՒՄՐԻ,, գարեջուր` նոր ,,ՍԵՎԱՆ,, ապրանքանիշով ,,TEXART PRINT,, տպագրատուն ,,ANI AVDALYAN,, IMAGE CENTER Գործընկերներ` ,,ԿԱՍԿԱԴ,, հայկական գինիներ ,,ԱՐԿՈԼԱԴ ,, հայկական արտադրության շոկոլադներ ,, ELADA,, Cake ,,ՆԱԻՐՅԱՆ,, հայկական արտադրության կոսմետիկ միջոցներ ,,DAVIS’ GYM,, մարզասրահ ,,CATALEYA WELLNESS CLUB,, կանանց ակումբ ,,MARIAM ARIA,, թղթե ձևավորման ըներությունը:

 

Ձեզ ենք ներկայացնում մեր լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի պատրաստած մեգաֆոտոշարքը նորաձևության ցուցադրությունից՝

 

Մնացած նկարները՝ մեգաֆոտոշարքը ամբողջությամբ, մեր ֆեյբուքյան պաշտոնական էջում՝

Մաս 1  ՝  Տեսնել նկարները

Մաս 2՝  Տեսնել նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *