Գլխավոր / Դեսից դենից / Մայիսի 12, 13 և 14-ին նորաձևության շոու «Մերիդիան» Էքսպո կենտրոնում

Մայիսի 12, 13 և 14-ին նորաձևության շոու «Մերիդիան» Էքսպո կենտրոնում

«Yerevan Show» և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու «Մերիդիան» Էքսպո կենտրոնում։ Մայիսի 12, 13 և 14-ին «Մերիդիան» Էքսպո կենտրոնը ( «Meridian») կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։ Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։ Մայիսի 12-14-ը ժամը 19։00-22։00 տեղի կունենա Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուն, որի կազմակերպիչը AFD International Fashion Day-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է։ Բացումը կանի դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն , ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։ Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կութուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և, իհարկե,Հայաստանից։ Slava Zaitsev (ՌԴ), – Hayari Couture Paris (Ֆրանսիա) – Kevork Nour Shadoyan (Հայաստան) – Narine Harutunyan (ՌԴ) – Liana Sarkisyan (Հայաստան) -Svetlana Evstigneeva (ՌԴ) – Anahit Movsisyan (Հայաստան) – Svetlana Hakobyan (Հայաստան) -Varant Lamalin (Լիբանան) Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ։ Մետրոպոլ հյուրանոցի մոտից ավտոբուսները Ձեզ անվճար կտեղափոխեն ոսկերիչների փողոց 1 «Մերիդիան» Էքսպո կենտրոն։ ԶԼՄ ներկայացուցիչները  մասնակցությունը հաստատեն նախապես։ Մանրամասների համար կարող եք զանգահարել մամուլի պատասխանատու` Կարինե Գևորգյանին Հեռ․ 077. 26-84-80 Էլ․ հասցե՝ karine88@inbox.ru Տոմսերի արժեքը 6000-ից 30 000 դրամ։ Գործում է անվճար առաքում։ Դիմել tomser.am ինտերնետային կայքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *