Գլխավոր / Դեսից դենից / ՝՝Սկիզբ՝՝ խորագրով գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսին

՝՝Սկիզբ՝՝ խորագրով գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսին

ՀայԱրտ մշակույթային կենտրոնում << Սկիզբ>> խորագրով գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացման խոսք ասաց, արվեստաբանության և գրականգիտության դոկտոր պրոֆեսոր Յուրա Խաչատրյանը: Ցուցահանդեսը կազմակերպված էր ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ: Ներկայացված էր գեղարվեստական լուսանկարչության բաժնի բակալավրիստի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների և ՀՀ վաստակավոր գործիչ դասախոս՝ Սամվել Սևադայի 8 ամիսների ստեղծագործական աշխատանքի ամփոփումը՝ 80 լուսանկարներ:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկան՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գևորգ Սերգեյի Թադևոսյանը, օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակույթային գործունեության ամբիոնի վարիչ պրոֆեսոր՝ Ռուբեն Յուրիի Երզինկյանը և ամբողջ դասախոսական կազմը:

ՀայԱրտ մշակույթային կենտրոնի տնօրեն՝ Ռիտա Շառոյանը կարևոր իրադարձություն համարեց այդ ցուցահանդեսը, իսկ Սամվել Սևադաին բնութագրեց որպես բանիմաց ուսուցիչ:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը << Սկիզբ>>-ը գեղարվեստական տոն համարեց:Հայաստանի ժողովրդական նկարիչ՝ Հրանտ Թադևոսյանը սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ տվեց հետևել վարպետի խորհուրդներին:

Հայաստանի լուսանկարչության միության նախագահ՝ Սերգեյ Հակոբյանը գնահատելով այդ ցուցահանդեսի աշխատանքները, նրա մասնակիցներին, հանձնեց հավաստագրեր և 200 լուսանկարիչի աշխատանքներ պատկերող ֆոտոալբոմ:

Ցուցահանդեսը բաց կլինի մայիսի 3-ից միչև մայսի 10-ը՝ ամեն օր՝ ժամը՝ 11.00-17.00-ը:

Մեր լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի,որը իդեպ ևս մասնակցում էր ցուցահանդեսին,պատրաստած ֆոտոռեպորտաժը:

Մնացած նկարները՝ֆոտոշարքը ամբողջությամբ, մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել նկարները

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *