Գլխավոր / News / Թիթեռնիկներ արտադրող “The Shero Yan” բրենդի հիմնադիրը անկեղծանում է…

Թիթեռնիկներ արտադրող “The Shero Yan” բրենդի հիմնադիրը անկեղծանում է…

Նորաբաց, բայց Ռուսաստանում արդեն ճանաչում ունեցող թիթեռնիկներ արտադրող “The Shero Yan” բրենդը շուտով կլինի նաև Հայաստանում: Բրենդի հիմնադիրը մեր ազգակից Գեղամ Շերոյանն է:Ձեզ ենք ներկայացնում  մեր պատրաստած էքսկլուզիվ հարցազրույցը բրենդի հիմնադիր Գեղամ Շերոյանի հետ:

-Ե՞րբ բացահայտվեց ձեր մեջ այս տաղանդը:Պատմեք մի փոքր ձեր գործունեության մասին:

-Դեռ ուսանողական տարիներից սիրել եմ գեղեցիկ ակսեսուարներ և միշտ անտարբեր չեմ անցել գեղեցիկ և աչք շոյող իրերի կողքով:Առայժմ աշխատում եմ մենակ և ամբողջը ձեռքի աշխատանք է:Կարծում եմ շուտով կունենամ մեծ թիմ և ավելի կ ընդլայնեմ գործունեությունս:

-Որտե՞ղ եք կրթություն ստացել:

–  ԵԹԿՊԻ-ի պարարվեստի ռեժիսյուրայի բաժնում:

 

– Ինչպե՞ս են ստեղծվում քո արտադրանքը. իրականացնում ես այն, ինչ մտածո՞ւմ ես, թե՞ այն, ինչ այսօր պահանջարկ ունի:

– Աշխատում եմ տարբեր որակի կտորների հետ և օգտագործում եմ այն ակսեսուարները,որոնք պատվիրել է պատվիրատուն:Հիմնականում իմ մտահաղացումներն են,բայց եղել են նաև,որ պատվիրատուն ունեցել է իր նախընտրած ձևը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում:

– Քանի որ արձագանքները բավականին դրական էին և մարդիկ կային ովքեր չեն սիրել և չեն կրել Թիթեռնիկներ իմ աշխատանքները տեսնելուց հետո ցանկություն են ունեցել ձեռք բերել դրանք:Պատվերների քանակը գնալով աճում է և այդ իսկ պատճառով ցանկություն ունեմ աշխատանքներս ներկայացնել նաև Երևանում:Եվ ինչու չէ հետագայում ունենալ իմ անձնական SheroYan վաճառասրահը:Այժմ համագործակցում եմ Մոսկվայում գործող <<AFD>> International Fashion Day միջազգային նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանի հետ:

 

 

Գեղամ Շերոյանը ամռանը պատրաստվում է ժամանել Հայաստան և այստեղ բացել սեփական բրենդի բուտիկը:
Ստորև ներկայացնում ենք նմուշներ “The Shero Yan” բրենդի  հավաքածուից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *