Գլխավոր / Դեսից դենից / Հանդիսավար․հանդիսության անբաժան մասը

Հանդիսավար․հանդիսության անբաժան մասը

Հայկական ոչ մի հարսանիք չի անցնում առանց հանդիսավարի մասնակցության։Մասնագիտություն,երբ միաժամանակ պետք է լինի արտիստի,հոգեբանի և դերասանի վարպետություն։ Առաջին հայացքից հեշտ թվացող այս մասնագիտությունը իրականում մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, քանի որ հանդիսավարի ուսերին է դրված կարևորագույն մի խնդիր՝ ուղղորդել և ղեկավարել խնջույքը, միաժամանակ զբաղեցնել հյուրերին և ավելի գեղեցիկ ու հաճելի դարձնել հանդիսությունը։ Դժվար չէ կռահել,որ հանդիսավարը պետք է ունենա հնչեղ ձայնային տվյալներ, որպեսզի հյուրերի ուշադրությունը կարողանա գրավել։

Հանդիսավար Արսեն Խաչատրյանը  նաև հաղորդավար է։ Վերապատրաստվել է Վրաստանում, միջազգային սեմինարներում ստացել մասնագիտական դիպլոմ։ Նա նշում է, որ նա ոչ միայն կենաց ասող է, այլև տրամադրություն ստեղծող, որի համար ջանասիրաբար աշխատել է։

1.Ինչպե՞ս  եղավ մասնագիտության ընտրությունը, սեփական որոշմամբ, թե՞ խորհուրդ տվեցին։

-Ես չեմ կարծում, որ սա իմ մասնագիտությունն է։ Դեռևս փոքր տարիքից սիրել եմ բեմը, բարձրախոսը, հանրության առջև ներկայանալը։ Իմ ծնողներն ու ընկերները դեմ էին, բայց․․․ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս։

-Ինչպե՞ս եղավ Գյուրջինյան պրոդակշնի հետ համագործակցությունը։

– 2012 թվականին աստղային մրցանակաբաշխություն վարեցի, որից մեկ ամիս հետո զորակոչվեցի ՀՀ ԶՈՒ։ Զորացրումից հետո բազմաթիվ առաջարկներ ստացա, որից մեկն էլ դա էր։ Հիմա ես արդեն տնօրինում եմ կազմակերպությունը։
– Կարողանու՞մ ես համատեղել լրագրությունը հանդիսավարի գործի հետ։ Այն օգնում է քեզ հանդիսավարի մասնագիտության գործում։
-Իհարկե, կարողանում եմ համատեղել։ Հանդիսավարությունը որպես գործ ստաբիլ չէ ժամանակային առումով։ Սա ինձ համար լրացուցիչ մի գործ է, որի միջոցով ֆինանսականս եմ համալրում, համատեղում եմ հաճելին օգտակարի հետ։ Լրագրությունն իհարկե օգնում է նաև այս ոլորտում։ Իմ կարծիքով, ինչ գործ էլ որ անես, լրագրությունը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ ընդհակառակը։

-Կպատմե՞ս հանդիսության ժամանակ կատարված արտասովոր կամ ինչ-որ զվարճալի դեպք ։
Նման դեպքեր շատ են լինում։ Վերջերս, մի հարսանիքի ժամանակ, երեկոյան 23։00-ի մոտակայքում դահլիճի լույսերը անջատվեցին ամբողջությամբ հենց հարսի պարի ժամանակ։ Հարսը սկսեց լաց լինել մթության մեջ․․․ արարողությունը հարսանյաց շարունակվեց կես ժամից:

-Ինչպե՞ս ես վերաբերվում այն բանին , երբ հանդիսությունը վարում է կինը։
Ինքս շատ եմ հարսանիք վարել կնոջ հետ և ասեմ, որ շատ հետաքրքիր է ստացվում։ Աղջիկ հանդիսավարը եթե, այսպես ասած, լինում է տղամարդ-աղջիկ, կարող է հետաքրքիր անցնել։ Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով դա աղջկա գործ չէ։

-Հանդիսության ժամանակ տարբեր մարդկանց հետ գործ ունես, հե՞շտ է տրամադրություն ստեղծելը և նրանց փոխանցելը։

-Բնականաբար ես ունենում եմ ծրագիր, որով առաջնորդվում եմ։ Ամեն անգամ մարդիկ լինում են տարբեր, միջավայրը տարբեր, մարդկանց մենտալիտետը տարբեր։ Սկզբնական 40 րոպեն ես լինում եմ սովորական, այսպես ասած իմ ափսեի մեջ, մինչև կարողանամ ամբողջությամբ հասկանալ թե ինչպիսին է միջավայրը և ինչ կարելի է ձեռնարկել նման միջավայրում բարձր տրամադրություն ստեղծելու համար։ Սա հեշտ գործ չէ։ Պետք է կարողանաս լեզու գտնել բոլորի հետ։ Լինում են և խմած մարդիկ, և անտակտ, և հետամնաց, և․․․և․․․

-Քեզ ապագայում ավելի շատ հանդիսավարի գործում ես պատկերացնում, թե՞ լրագրողի։

-Ես հաղորդավար եմ։ Հանդիսավարությունն էլ, լրագրությունն էլ ինձ համար զբաղմունք են, որոնք օգնում են բեմական արվեստում կայանալուն և զարգացմանը։ Ես սիրում եմ լրագրությունը, կողքից, այսպես ասած, զբաղվում եմ լրագրությամբ, բայց չեմ կարող ասել, որ սա իմ ապրելու միջոցն է։ Ես ինձ բեմի վրա եմ տեսնում։ Այժմ զբաղվում եմ նաև պրոդյուսերությամբ, միջոցառումներ կազմակերպելով։

նյութը պատրաստեց  Անի Վարդանյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *