Գլխավոր / News / Բերտայի անդրանիկ տեսահոլովակի շնորհանդեսը

Բերտայի անդրանիկ տեսահոլովակի շնորհանդեսը

Էստրադային երաժշտության  բարդ, անսպառ և բազմերանգ ասպարեզ է դուրս գալիս նոր ձայն, նոր ասելիք, նոր շունչ: Good Time Family Entertainment Centre  մանկական զվարճանքների կենտրոնում հունիսի 18-ին կայացավ Բերտայի անդրանիկ տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակի ռեժիսորը, երաժշտության և խոսքերի հեղինակն է Արմեն Վիրաբյանը, գործիքավորումը կատարել է Էմանուել Հակոբյանը, նկարահանումն ու մոնտաժը Ռոբերտ Բաբայանը: «Դեպի վերև» երգի մտահաղացումը հենց երգչուհունն է: Ի դեպ սա երգչուհու և երգի հեղինակի առաջին համագործակցությունն է: Երգը գրված է փոփ-ռոք ժանրում: Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Արմեն Դալլաքյանը:

16-ամյա Բերտան Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի սան է: Սովորում է վոկալ-էստրադային բաժնում՝ Մերի Սարդարյանի դասարանում: Երիտասարդ երգչուհին հավաստիացնում է, որ այս աշխատանքը դեռ սկիզբն է իր ասելիքի:

Աշխատասիրություն, կամք,  անսպառ էներգիա. սրանք այն որակներն են, որոնք ուղի են հարթում երիտասարդ կատարողի կայացման համար: Լինելով նոր երիտասարդ ճյուղի կրողը, Բերտան դրեց իր առաջին քայլը դեպի վեր, միշտ դեպի վեր:

Մեր լուսանկարիչ՝ Մանուել Ստեփանյանի  պատրաստած ֆոտոշարքը շնորհանդեսից՝

Նյութը պատրաստեց Մարիամ  Մնացականյանը:

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել նկարները 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *