Գլխավոր / Դեսից դենից / Ազգությամբ հայ մեյք-ափ արտիստ և վարսահարդար Henry Zador-ի սեմինարը՝ նվիրված վարսահարդարման գաղտնինքերին

Ազգությամբ հայ մեյք-ափ արտիստ և վարսահարդար Henry Zador-ի սեմինարը՝ նվիրված վարսահարդարման գաղտնինքերին

Հունիսի 18-21-ին Radisson Blu հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիկաբնակ, ազգությամբ հայ մեյք-ափ արտիստ և վարսահարդար Henry Zador-ի թվով 23-րդ սեմինարը՝ նվիրված վարսահարդարման գաղտնինքերին, գույնի, ներկի ընտրության նրբություններին: Ինչպես նշում է ինքը՝ Հենրին, չհաշված նրան, որ մրցակցությունն այս ասպարեզում բավականին մեծ է՝ այնուամենայնիվ սեմինարները, մշտապես ունեն պահանջարկ և հաջողությամբ են ընթանում:

Հենրին ծնվել է Թեհրանում, այնտեղ էլ՝ 15  տարեկանից սկսել է աշխատել, որպես վարսահարդար և սիրահարված մնացել այդ գործին մինչ օրս: Շուրջ 10 տարի տեղական հեռուստաընկերություններից մեկում վարել է  իր հեղինակային հաղորդաշարը վարսահարդարման մասին: Ունի ներկերի և մազերի ձևավորման իր սեփական արտադրանքը (styling and coloring product line): Սեմինարները հիմնականում կազմակերպվել են Թուրքիայում և Դուբայում, վերջին երկուսը հայրենիքում՝ Հայաստանում:

Ըստ Հենրիի վերջին շրջանում Հայաստանում բավականին զարգացել է այս դաշտը, կան հայ արտիստներ, որոնք մրցունակ են միջազգային ասպարեզում. «ես վարսահարդ եմ, որպես մասնագետ միշտ մարդկանց գլուխներն եմ առաջինը ուսումնասիրում: Նկատել եմ, թե ինչքան գեղեցիկ գունային լուծումներ են կարողանում ստանալ մեր հայ վարսահարդարները: Դա, իհարկե, ուրախալի երևույթ է»:

Մեր այն հարցին, թե ինչ մարդկային և պրոֆեսիոնալ որակներ պետք է ունենա լավ մասնագետը, Հենրին պատասխանեց այսպես. «մշտապես լինել ռիթմի մեջ, սովորել, լինել նորը սիրող, նորը ստեղծող և, որ ամենակարևորն է…սիրահարվել գործին, որովհետև հաճախորդը, ում դեմքի կամ մազերի վրա պիտի աշխատես, միանգամից զգում է, թե ինչի համար ես աշխատում՝ գումարի, թե՞ արվեստի:

Նյութը պատրաստեց Մարիամ Մնացականյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *