Գլխավոր / News / Անահիտ Առաքելյանի նոր ամառային ֆոտոշարքը և նորությունները

Անահիտ Առաքելյանի նոր ամառային ֆոտոշարքը և նորությունները

Փոքրիկ երգչուհի Անահիտ Առաքելյանը նորություններ ունի: Վերջերս թողարկած «Սիրում եմ պարել» երգից հետո,երգչուհին  ձայնագրել է ևս մի նոր երգ՝ «Մայրիկ»:Այն նույնպես շուտով հասանելի կլինի երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում:Արդեն ավարտին են  մոտենում Անահիտ Առաքելյանի «Crazy Generation» նախագծի նախապատրաստական աշխատանքները և արդեն հուլիսից հանդիսատեսին հասանելի կլինի այն:Թե ինչ է այն ներկայացնում,որոշ ինֆորմացիա  տրամադրեց Անահիտի պրոդյուսեր,նախագծի հեղինակ Արմեն Վիրաբյանը:

-Այն իրենից ներկայացնելու է ռեալիտի շոու,որտեղ Անահիտը հանդես է գալու որպես հաղորդավար:Շատ հետաքրքիր նախագիծ  է,դեռևս այդպիսի բան չի եղել:Նախագիծը ներգրավել է իր մեջ նաև փոքրիկ երգչուհի Մելիսսային,որը լինելու է Անահիտի գործընկերը:Երկու փոքրերից զատ շոուն ունենալու է նաև երկու մեծ,ճանաչված, արդեն հանրության կողմից  շատ  սիրված  հաղորդավարներ:Անունները շուտով կհրապարակենք))))) Դեռևս այսքանը նախագծի մասին,նշեմ նաև ,որ նախագիծը ունի իր հեղինակային համանուն երգը,որը արդեն ձայնագրված է:Երգը կատարում են  Անահիտ Առաքելյանը,Մելիսսան և սիրված երգչուհի Էլինա Չոլախյանը:

Մինչ այդ ներկայացնում ենք երգչուհու  նոր ամառային ֆոտոշարքը:Լուսանկարները Արմեն Վիրաբյանի:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *