Գլխավոր / News / Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը կայացավ

Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը կայացավ

Հուլիսի 1-ին Երևանի Բուսաբանական այգում տեղի ունեցավ Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանի Քաղաքապետարանը և “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, մարդասիրության և հավասարության գաղափարները։ Վազելու էին եկել նաև տարբեր տեսակի խնդիրներ ունեցող երեխաները։Տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր չեին կարող ինքնուրույն անցնել 1 կիլոմետրը, ուղեկցում էին Armenian Charity Runners Team վազորդները, որոնք “Հայ մայրեր” ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքերին արդեն չորրորդ տարին։ 

Միջոցառման  հաղորդավարներն էին Լեվոն Նազարյանը և Մեգգին:Վազքին  մասնակցեցին 3-14 տարեկան  երեխաները։ Վազքից հետո բոլոր վազորդները պարգևատրվեցին միջոցառումը խորհրդանշող  մեդալներով,իսկ առաջին 3 վազորդները,ովքեր առաջինը հասան ֆինիշին ստացան  մրցանակներ միջոցառման հովանավորների կողմից:Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով,որտեղ իրենց կատարումներով հանդես եկան մանկական շոուբիզնեսի  սիրված երգիչ,երգչուհիները:Համերգային ծրագրին մասնակցեցին Էլինա Չոլախյանը,Դալիթան,Դավիթ Վարդանյանը,Մեգգին,Անահիտ Առաքելյանը,Կարեն Օհանյանը և այլք:Միջոցառման արդյունքում ստացված ամբողջ գումարը կուղղվի “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։Մեր պատրաստած ֆոտոշարքը միջոցառումից՝

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝Տեսնել նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *