Գլխավոր / News / «Թոփ մոդել Երևան 2017» մրցույթը և հաղթողները

«Թոփ մոդել Երևան 2017» մրցույթը և հաղթողները

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնում օրերս  անցկացրեց  հերթական մրցույթը:«Թոփ մոդել Երևան 2017» մրցույթին մասնակցում էին  Երևան քաղաքը ներկայացնող 4 -ից 15 տարեկան աղջիկներ և տղաներ, ովքեր հանդես եկան տարիքային երկու խմբերում` կրտսեր, միջին:                                                            

Մրցույթի ժյուրին, որ գլխավորում էր կինոռեժիսոր, միջազգային կինոփառատոնների դափնեկիր  Արսեն Առաքելյանը, բավական երկար քննարկում ունեցավ գլխավոր, առաջին և երկրորդ մրցանակակրին  որոշելու համար: Ժյուրիի կազմում էին նաև  «Թոփ մոդել Հայաստան 2010»  Անի  Ադամյանը, երգչուհի, «Վահան Խաչատրյան նորաձևության տան», Biayni by Vahan Xachatryan  ապրանքանիշի և խանութների ցանցի տնօրեն  Նելլի  Պողոսյանը, դիզայներ, «Մալոյան» նորաձևության տան հիմնադիր Սամվել Մալոյանը, դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն, ՀԹԳՄ անդամ Լուսինե Բաղդասարյանը, «Թոփ մոդել Հայաստան փրոդաքշնի» գեղարվեստական ղեկավար, ՀԹԳՄ անդամ  Մարինա Գրիգորյանը:

  Վերջինիս խոսքերով ամեն մրցույթից հետո շուրջ տասը տարի վերլուծվում է ստացված և բացթողնված ամեն մի դետալ: Ամեն վրիպակ և բացթողում, որը շատ շատերը չեն էլ նկատում, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում եմ ասոցիացիայի հիմնադրին, թեև մինչ ներկայացնելս ամեն բան հասցրած է լինում նկատել, առանձին դեպքերում անգամ այնպիսի մանրուքներ է ֆիքսում, որ մնում եմ զարմացած: Հանդիսատեսը չի էլ տեսնում այն լարված ու պատասխանաու պրոցեսը, որ ամեն մրցույթում պատասխանատուներն ապրում են կոիլիսներում: Մեզ համար անկարևոր մրցույթներ, նախագծեր պարզապես չկան, իսկ ամեն մրցույթից հետո պարտադիր պետք  է նշաձողը բարձրացվի: Սա ամենակարևոր պայմանն է,- իր խոսքում նշում է Մարինա Գրիգորյանը:

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանն ընդգծեց, որ ասոցիացիայի վարկանիշը վերջին տարիներին ստեղծվում են նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հետ ասոցիացիան սերտ հարաբերություններ ունի: Ամեն տարի մեր միջազգային գործընկերների թիվն ավելանում է, և սա անշուշտ պարտավորեցնող է: Մենք բազմաթիվ մրցույթների ազգային տնօրենն ենք Հայաստանում, տասնյակ ամենահայտնի ապրանքանիշերի բացառիկ օգտագործողը Հայաստանում, մեկ տասնյակից ավելի միջազգային ասոցիացիաների անդամ ենք, և չստացված նախագծեր, մրցույթներ անելու իրավունք պարզապես չունենք: Մեզ հետ զրույցում ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Ասատրյանը նշեց, որ ներկայում ասոցիացիան իր միջազգային ներկայացուցչություններով է զբաղված: «Սա մի պատասխանատու ընթացակարգ է, որին ասոցիացիան մոտենում է գործունեության գրեթե տասը տարիների արդյունքում»:

«Թոփ մոդել Երևան 2017» մրցույթի գեղարվեստական ղեկավարը Մարինա Գրիգորյանն է, որն իրեն հատուկ աշխատասիրությամբ բեմադրել էր փոքրիկ մասնակիցների  հիանալի դեֆիլե, մրցույթին ելույթներ ունեցան նաև «Արենիում » պարային ստուդիայի / գեղ. ղեկավար  Արսեն  Աբգարյան , «Զովունիի  մշակույթի  կենտրոնի»  պարային համույթի / գեղ. ղեկավար  Սարգիս  Նավասարդյան / սաները, երգչուհի Մանե Միրաքյանը:  Ժյուրին ընտրեց մրցույթի գլխավոր, 1-ին, 2-րդ մրցանակակիրներին:  Հատուկ անվանակարգերի հաղթողները մրցույթի անցկացման պատասխանատուների կողմից ստացան  մրցանակներ:                                                                                 Կրտսեր տարիքային խմբում ԹՈՓ ՄՈԴԵԼ ԵՐԵՎԱՆ 2017/ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ  արժանացան Մարիա Զախարյանը, Վահան Մատինյանը, Րաֆֆի Մաթևոսյանը: Նույն տարիքային խմբում 1-ին ՄՐՑԱՆԱԿԻՆ արժանացավ Ստեֆանի Սահակյանը,2-րդ ՄՐՑԱՆԱԿԻՆ` Նարե Հախվերդյանը:           Միջին տարիքային խմբում ԹՈՓ ՄՈԴԵԼ ԵՐԵՎԱՆ 2017/ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ արժանացան Սուսաննա Սաֆարյանը, Դավիթ Գրիգորյանը, Ֆրունզե Թամազյանը:                                                          Նույն տարիքային խմբում 1-ին ՄՐՑԱՆԱԿԻՆ արժանացավ Կարինե Տիգրանյանը:

Untitled by ARMDREAMS

Մրցույթի հատուկ անվանակարգերի հաղթողներ դարձան Րաֆֆի Մաթևոսյանը /ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ/, Միլենա Խաչատրյանը ՖՈՏՈՄՈԴԵԼ ԵՐԵՎԱՆ 2017:  Մրցույթի ավարտին «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Ասատրյանը «Թոփ մոդել Երևան 2017» մրցույթի և հատուկ անվանկարգի հաղթողներին հանձնեց “Little Miss & Little Mister World 2017” XVII International Children Festival of Culture and Arts միջազգային ամենահեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացած մասնակիցների հավաստագրերը: Այն կանցկացվի սեպտեմբերի վերջին, Հունաստանում: “Little Miss & Little Mister World 2017” մրցույթին այս տարի Հայաստանը կմասնակցի արդեն երրորդ անգամ: Ավելացնեք, որ «Թոփ մոդել Երևան» մրցույթի անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիային: Վերջինս հաջորդ տարի կնշի գործունեության տասնամյակը:

Edit

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *