Գլխավոր / News / Մելիսսայի թվով երրորդ ՝՝Հայրիկ՝՝ տեսահոլովակի շնորհանդեսը

Մելիսսայի թվով երրորդ ՝՝Հայրիկ՝՝ տեսահոլովակի շնորհանդեսը

Հուլիսի 8-ին Play space մանկական զվարճանքների կենտրոնում կայացավ փոքրիկ երգչուհի Մելիսսայի թվով երրորդ տեսահոլովակի շնորհանդեսը: «Հայրիկ» երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է Ռուզաննա Մկրտչյանը: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերն է Արմեն Վիրաբյանը, օպերատորը Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակում նկարահանվել են կինոյի և թատրոնի դերասաններ Արմեն Սողոյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արմեն Դալլաքյանը,Արտյոմ Սիմոնյանը և ուրիշներ: Ի դեպ սա Մելիսսայի և դերասանական անձնակազմի արդեն երկրորդ նմանատիպ համագործակցությունն է: «Հայրիկին» նախորդած «Մայրիկ» տեսահոլովակում նույնպես իրենց դերակատարմամբ հանդես էր եկել  Անահիտ Կիրակոսյանը:

3 by ARMDREAMS

Մելիսսային ողջունելու էին եկել տաղանդավոր երիտասարդ արտիստներ Անահիտ Առաքելյանը, Էլինա Չոլախյանը, Բերտան, Էրիկ Զաքյանը և այլք: Երգչուհու համար օրը բավականին հուզիչ էր. «այս օրն ու այս երգը ես չեմ մոռանա»  իր շնորհակալական խոսքում նշեց Մելիսսան:

4 by ARMDREAMS

Երգը հոր մասին է, հայի կերպարի, հայ ընտանիքի: Հայ ու հայեցի ասվածն արդեն բավական է պատկերացում կազմելու երգի բովանդակության և ասելիքի վերաբերյալ. լուսավոր, անկեղծ, մանկական ջերմություն՝ «Հայրիկ»:

Մեր լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի պատրաստած ֆոտոշարքը շնորհանդեսից՝

6 by ARMDREAMS

8 by ARMDREAMS

9 by ARMDREAMS

11 by ARMDREAMS

12 by ARMDREAMS

14 by ARMDREAMS

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել նկարները

Նյութը պատրաստեց Մարիամ Մնացականյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *