Գլխավոր / News / Ծաղկաձոր քաղաքում կայացավ  ՈՒՐԱԽ ՄՈԼՈՐԱԿ միջազգային փառատոնը

Ծաղկաձոր քաղաքում կայացավ  ՈՒՐԱԽ ՄՈԼՈՐԱԿ միջազգային փառատոնը

1 by ARMDREAMS

Օրերս Ծաղկաձոր քաղաքում կայացավ  ՈՒՐԱԽ ՄՈԼՈՐԱԿ միջազգային փառատոնը,որի  նպատակն է մշակույթի միջոցով տարբեր ազգերի միջև սերմանել բարեկամություն, զարգացնել ազգային մշակույթը, հայտնաբերել նոր տաղանդներ:

Փառատոնն անցկացվում է մրցույթային և ցուցադրական կարգերով, որով որ կցանկանան մասնակցեն մասնակիցները:

2 by ARMDREAMS

Փառատոնի ժյուրիները հրավիրվել էին տարբեր երկրներից՝ բոլորը պրոֆեսիոնալ մասնագետներ էին , որոնք գնահատում էին մասնակիցների աշխատանքները:

3 by ARMDREAMS

Փառատոնի մեկնարկը սկսվեց շքերթով ազգային տարազներով,երկրի դրոշով և գեղեցիկ քայլերթով:

Շքերթի ընթացքում յուրաքանչյուր ազգ  ներկայացրեց մեկ ազգային ստեղծագործություն : Որից հետո շքերթը շարունակվեց մինչև Ծաղկաձորի կենտրոնական հրապարակ, որտեղ և կայացավ փառատոնի բացման արարողությությունը և համերգային ծրագրերը,որոնք տևեցին 3 օր:1-ին օրը փառատոնի բացման արարողությունն էր,2-րդ օրը մրցույթային հատվածն էր,իսկ 3-րդ օրը եզրափակվեց գալա համերգով և մրցանակաբաշխությամբ:

5 by ARMDREAMS

Մեր թիմից փառատոնին մասնակցեցին  և Հայաստանը պատվով ներկայացրեցին շվիահար Մարի Սերոբյանը,որը ստացավ լավագույն կատարում դիպլոմը և փառատոնը խորհրդանշող արձանիկը,իսկ վոկալի բաժնում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրեց Անահիտ Առաքելյանը,2-րդ պատվավոր տեղը զբաղեցրեցին Մելիսսան,Անի Մնացականյանը:Մեր պատրաստած ֆոտոշարքը փառատոնից՝

7 by ARMDREAMS

 

 

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *