Գլխավոր / Դեսից դենից / ՝՝Թոփ մոդել Հայաստան՝՝ ազգային ասոցիացիան կներկայացնի Հայաստանը Miss Planet 2017 գեղեցկության, նորաձևության միջազգային հեղինակավոր մրցույթում:

՝՝Թոփ մոդել Հայաստան՝՝ ազգային ասոցիացիան կներկայացնի Հայաստանը Miss Planet 2017 գեղեցկության, նորաձևության միջազգային հեղինակավոր մրցույթում:

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հերթական անգամ կներկայացնի Հայաստանը Miss Planet 2017 գեղեցկության, նորաձևության միջազգային հեղինակավոր մրցույթում, որը կանցկացվի սեպտեմբերի 11-18-ը  Վրաստանի Բաթումի քաղաքում:Հայաստանը ներկայացնող մասնակիցը դերասանուհի Անիտա Հարությունյանն է: Մեզ հետ զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում մրցույթին: Մեր այն հարցին, թե քանի փուլով և ինչ հագուստներով է մեր մասնակիցը ներկայանալու ժյուրիին, Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ Անիտան «Ազգային  ավանգարդ տարազ» փուլում կկրի «Սոֆի Դևոյան մշակույթի կենտրոնի» թատրոնի հագուստներից, որը տիկին Սոֆիի հեղինակային աշխատանքներից է և անձամբ է տրամադրել: Ուզում եմ առանձնահատուկշնորհակալությունս հայտնել Սոֆի Դևոյանին, –շեշտեց Լուսինե Բաղդասարյանը: Անիտայի երեկոյան հագուստները ևս հեղինակային են՝ նրբաճաշակ, ինքնատիպ: Ուզում եմ այս պահին փակագծերը շատ չբացել, ասեմ, որ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանի,  մեզ հետ համագործակցող ոճաբանների համատեղ ջանքերով ընտրված զարդերն ու աքսեսուարներն ավելի կընդգծեն մեր մասնակցի արտաքին ոճն ու առանձնահատկությունները: 

Այս տարի Miss Planet 2017 միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները իրենց մրցութային և աշխատանքային օրերը կանցկացնեն Euphoria Batumi բարձրակարգ և շքեղ հյուրանոցում, որ Սև ծովից մի քանի մետրի վրա է: Մրցութային ծրագրից դուրս մրցույթի անցկացման պատասխանատուները հաճելի ծանրաբեռնվածությամբ ծրագիր են պատրաստել մասնակիցների և ազգային տնօրենների համար: Ի ուրախություն մեզ, Miss Planet 2017 միջազգային մրցույթի շուրջ երկու տասնյակ ժյուրիի անդամների կազմում է նաև «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Ասատրյանը, ով պրոֆեսիոնալ է իր գործում, վերջին ամիսներին բավական բազմազբաղ է և բազմաթիվ հրավերքներից ընտրել է հենց այս մրցույթում ժյուրիի կազմում ներկա լինելը: Լուսինե Բաղդասարյանի կարծիքով այս տարի մրցակիցները շատ են և բոլորն էլ արժանի են հաղթանակի, մեր մասնակցի տրամադրությունը բավական բարձր է և դրական: Ասոցիացիայի  նպատակն է արժանավայել ներկայանալ մրցույթին և ժյուրիի առաջ:         

Մեր այն հարցին, թե որ երկրներից են մասնակցում Miss Planet 2017 միջազգային մրցույթին, Լուսինե Բաղդասարյանն ասաց. «Այս տարի աննախադեպ շատ են մասնակից երկրները, նշանակում է պայքարը թեժ է լինելու: Այս պահին մասնակից երկրների թիվը հասնում է երեսունի, բայց սա ամբողջը չէ դեռ: Մասնակից երկրների թվում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Շրի Լանկան, Մալայզիան, Լեսոտոն, Մարոկկոն, Ուգանդան, Թայլանդը, Ալժիրը, Նամիբիան, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռումինիան, Սերբիան, Լատվիան, Էստոնիան, Իսպանիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Դանիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Հայաստանը:

«Թոփ մոդել Հայաստան»  ազգային ասոցիացիան Miss Planet միջազգային հեղինակավոր մրցույթի ազգային տնօրենը, ինչպես նաև Miss Planet ապրանքային  նշանի  բացառիկ օգտագործողն է Հայաստանում: Miss Planet  ապրանքային նշանը գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության գործակալության(www.wipo.int)ապրանքային նշանների բազայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *