Գլխավոր / News / ORIFLAME FASHION WEEKEND ՝՝Օր Երկրորդ՝՝

ORIFLAME FASHION WEEKEND ՝՝Օր Երկրորդ՝՝

Երեւանի ամենակոլորիտային ու պատմամշակութային վայրերից մեկը` Երկաթուղային կայարանը, երկու օր շարունակ դարձել էր Հայաստանում գեղեցկության և նորաձեւության ոլորտի խոշորագույն իրադարձության կիզակետը:Նախագիծը միավորել էր հայ 30 ճանաչված եւ սկսնակ դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից (ԱՄՆ, Ֆրանսիա): Ի դեպ, սկսնակ դիզայներներին այս տարի հաճելի անակնկալ էր սպասվում, քանի որ նախագիծն ուներ մրցութային մաս: Հաղթողի համար սահմանված էր հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award, որը կաջակցի նոր հավաքածուի ստեղծմանը:

Երկրորդ օրվա շոու-ցուցադրության ժամանակ ներկայացվեցին Վարդուհի Բարսեղյանի, Ֆաինայի, Արամ Նիկոլյանի, Արևիկ Սիմոնյանի,Անուշիկ Սարոյանի,Լիլիթ Դոխոլյանի,Դիանա Սայրադյանի,Մերի Խաչատրյանի, Harmony Yerevan, Zgest,Mavita, Ankasa, Petoor բրենդերի ու այլ դիզայներների հավաքածուները:

«Փետուր»-ի նոր հավաքածուն նախկիններից տարբերվում էր նրանով, որ ստեղծվել էին մի քանի մոդելներ նաև տղամարդկանց համար՝ հավաքածուն ոգեշնչված էր Սամուրայների մասին գրքից, ընդհանուր առմամբ՝ արևելյան մշակույթից:

Oriflame Fashion Weekend-ի երկրորդ օրը  հայտարարվեցին մրցույթում հաղթած մասնակիցների անունները: Նշենք, որ սահմանված էր երկու մրցանակ՝ «Fashion Voting» և «Fashion Award»: Մի դեպքում հաղթող դիզայներն ընտրվել էր առցանց քվեարկության արդյունքում, իսկ մյուս դեպքում գլխավոր մրցանակը ստացավ «Oriflame» ընկերության կողմից ընտրված մասնակիցը: Հիշեցնենք, որ մրցութային մասը նախատեսված էր միայն սկսնակ դիզայներների համար: «Fashion Voting» մրցանակին արժանացավ դիզայներ-մոդելավորող Հակոբ Շահինյանը, իսկ գլխավոր «Fashion Award» մրցանակին` դիզայներ-մոդելավորող Վարդուհի Բարսեղյանը:

Մեր լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի պատրաստած ֆոտոշարքը ցուցադրությունից՝

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝

Տեսնել նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *