Գլխավոր / News / Մեգիի ՝՝Երազանքներ՝՝ նոր տեսահոլովակի շնորհանդեսը

Մեգիի ՝՝Երազանքներ՝՝ նոր տեսահոլովակի շնորհանդեսը

ArmDrems Production-ը հանրությանը ներկայացրեց ևս մեկ նոր տեսահոլովակ և երգ:Rossia Mall-ի Play Space մանկական սրճարանում երգչուհի, հաղորդավարուհի Մեգին ներկայացրեց իր ԵՐԱԶԱՆՔՆԵՐ նոր տեսահոլովակը:Տեսահոլովակի ռեժիսորը և երգի երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, բառերի հեղինակն է Գայանե Դանիելյանը,մոնտաժը Ռոբերտ Բաբայանը: Գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի:

Շեշտը դնելով իր տարիքակիցների երազանքների վրա` Մեգին իր դպրոցի տնօրինության հետ «Իմ երազանքը» թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարել դպրոցում։ Լավագույն 10 շարադրությունների հեղինակներն շնորհանդեսին  արժանացան նվերների։  Հաղթող շարադրություններն ընտրել էր դպրոցի տնօրինությունը։

Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Շնորհանդեսի ժամանակ պատանի երգչուհուն անակնկալ էր սպասվում։ Նա հենց այդ պահին իմացավ, որ իր նոր երգերից մեկը դարձել է «Ես քեզ սիրում եմ» խորագրով նոր ֆիլմի սաունդթրեքը։ Մեգիին շնորհավորելու էին եկել իր հարազատները,ընկերները և գործընկերները:Տեսահոլովակի շնորհանդեսը  եզրափակվեց հյուրասիրությամբ՝հետաքրքիր դիզայնով մեծ տորթով, որը ևս խորհրդանշում էր տեսահոլովակը:

Շատ շուտով տեսահոլովակը արդեն կհայտնվի նաև համացանցում , իսկ մինչ այդ հետևեք մեր պատրաստած միջոցառման ֆոտոշարքին:

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողչությամբ,մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել Նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *