Գլխավոր / News / «Սուպեր մամա 2» կատակերգության առաջին փակ ցուցադրությանը

«Սուպեր մամա 2» կատակերգության առաջին փակ ցուցադրությանը

«Սուպեր մամա 2» կատակերգության պրեմիերան կայացավ առաջին մասի թողարկումից ուղիղ երեք տարի անց։ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի առաջին փակ ցուցադրությունն էր,որին ներկա էին ֆիլմի ողջ անձնակազմն ու նրանց մտերիմները, այդ թվում՝ հանրային դեմքեր, որոնց կտեսնենք մեր լուսանկարիչ Հայկ Ալեքսանյանի ֆոտոշարքում։

Գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է։ «Սուպեր մամա 2»-ում նկարահանվել են Գարիկ Պապոյանը, Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Անի Խաչիկյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Իվետա Եդիգարյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը՝ Պաուզա Անոն, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ շատ ուրիշներ։Նշենք, որ ֆիլմում  նկարահանվել են նաև շոումեն-հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու երգիչ Էրիկ Կարապետյանը։

1 ժամ 47 րոպե տևողությամբ կատակերգության սյուժեն «Սուպեր մամա 1»-ի տրամաբանական շարունակությունն է։Սոնայի և Կարենի երեխաները մեծացել են, զույգն ամուսնալուծության վտանգի շեմին է։ Կարենը բավարար ժամանակ չի տրամադրում ընտանիքին, ինչը ստիպում է Սոնային մտածել ամուսնալուծության մասին։ Կարենը, տեղեկանալով, որ կնոջ ընկերությունից մեկ միլիոն դրամ է հափշտակել գլխավոր հաշվապահը, որը կանանց ուղղիչ գաղութում է, որոշում է ամեն կերպ գտնել նրան՝ գումարը վերադարձնելու համար, քանզի  հակառակ դեպքում Սոնան նույնպես կհայտնվի կանանց  գաղութում ։Կարենը կերպարանափոխվում է ու հայտնվում կանանց  գաղութում։ Հենց այսպես էլ զարգանում են իրադարձությունները,թե ինչ արկածներ են տեղի ունենում ֆիլմի գլխավոր հերոսների հետ,կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:Իսկ մինչ այդ կարող եք դիտել ֆիլմի մամլո ասուլիսից փոքրիկ հատված և ֆոտոռեպորտաժ փակ ցուցադրությունից:

Սուպեր Մամա 2

հատված «Սուպեր Մամա 2» ֆիլմի մամլո ասուլիսից …

Posted by ArmDreams.com on Mittwoch, 4. Oktober 2017

Մնացած նկարները՝ֆոտոշարքը ամբողջությամբ,կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Տեսնել Նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *