Գլխավոր / Դեսից դենից / Սաթիի առաջին տեսահոլովակի շնորհանդեսը

Սաթիի առաջին տեսահոլովակի շնորհանդեսը

Օրերս 10-ամյա երգչուհի և հաղորդավարուհի Սաթին Kami ակումբում նշեց միանգամից երեք տոն՝ ծննդյան տարեդարձ, առաջին տեսահոլովակի և նոր երգի պրեմիերա։ “Տոնդ շնորհավոր”` այսպես էր կոչվում Սաթիի առաջին տեսահոլովակը: Տեսահոլովակի պրեմիերային ներկա էին Սաթիի մայրիկը՝ Գոհար Պողոսյանը, ընկերները,  երաժշտության հեղինակ Արսեն Ղազարյանը, խոսքերի հեղինակ Արմինե Բոյաջյանը, տեսահոլովակի ռեժիսոր Նելլի Պողոսյանը,տեսահոլովակի գլխավոր հերոսուհի Ժաննա Բութուլյանը և բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն էին ունեցել տեսահոլովակի ստեղծման գործում։

Տեսահոլովակի պրեմիերայի հյուրերի թվում էին պատանի երգչուհիներ Էլինա Չոլախյանը և Լիդուշիկը, ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը, դերասան Արմեն Դանիելյանը, Սաթիի ընկերները, հարազատները, նույնիսկ երգչուհու հարազատ դպրոցի տնօրենը, առաջին ուսուցչուհին ու դասղեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *