Գլխավոր / News / Crazy Generation նոր Ռեալիթի շոու համացանցում

Crazy Generation նոր Ռեալիթի շոու համացանցում

Խենթ երիտասարդություն, անսպասելի իրավիճակներ և հայտնի հյուրեր: Այս ամենը կտեսնեք նոր, Հայաստանում նմանը չունեցող նախագծում՝ «Crazy Generation»: Նախագծի հեղինակը «ArmDreams production» -ի տնօրեն, ռեժիսոր, երգահան և պրոդյուսեր Արմեն Վիրաբյանն է: Վերջինս նշեց, որ նախագիծն իր տեսակով ռեալիթի շոու է, ամեն ինչ կատարվում է տեղում, առանց նախապատրաստված սցենարի: Հաղորդումը երկու բաժնից է բաղկացած, առաջին բաժնում հայտնի հաղորդավարները զբոսնում են քաղաքով և անսպասելի մոտենում անցորդներին ու խոսեցնում: Հենց այս ճանապարհով էլ նրանք հավաքում են հարցեր, որոնք մեր համաքաղաքացիները կուզեն հղել ծրագրի հայտնի հյուրին:

Նախագծի երկրորդ մասում տաղավարում սպասում են մյուս հաղորդավարներն ու այդ թողարկման հյուրը, ով պատկերացում էլ անգամ չունի, թե ինչ է սպասվում նրան: «Crazy Generation»-ը իր շուրջն է հավաքել մի քանի սերունդ, արդյունքում ստացվեց հաղորդավարների տարիքային տարբեր խմբեր. առաջին հատվածն իրենց հումորով ու սուր մոտեցումներով կվարեն հաղորդավարուհի, դերասանուհի Մարինա Ներսիսյանը և դերասան, հաղորդավար Արմեն Դալլաքյանը: Իսկ երկրորդ հատվածում կտեսնեք փոքրիկ երգչուհիներ Անահիտ Առաքելյանին և Մելիսսա Գևորգյանին: Նախագծին կարող եք հետևել բաժանորդագրվելով «ArmDreamsTv» յութուբյան էջին,«Yerevan Yerevanciner» ֆեյսբուքյան էջին, YerevanLife.am, ExklusiveLife.com, ArmDreams.com կայքերին  և ամեն շաբաթ միանալ ամենախենթ «Crazy Generation» ռեալիթի շոուին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *