Գլխավոր / News / ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ՀԱՍԵԼ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ,-Անիտա Հարությունյան

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ՀԱՍԵԼ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ,-Անիտա Հարությունյան

Մեր հյուրասրահում այս անգամ հյուրընկալել ենք մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանին։

 

Անիտա, ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց մոդելային կարիերան։ Ինչպիսի՞ն էր ուղին դեպի բեմ։

-Մոդելային կարիերաս, որպես այդպիսին սկսել եմ դեռևս մանկուց, Ռուսաստանի Դաշնության Վլադիվաստոկ քաղաքում, հաղթանակներ  ունեցել եմ <<Միսս Արտեմ>>, <<Միսս կրասոտա>> մրցութներում, այնուհետև, արդեն հինգ տարի է, ինչ տեղափոխվել եմ Հայաստան։ Այստեղ ևս մասնակցում եմ ցուցադրությունների, ինպես նաև միաժամանակ երկու միջազգային մրցույթների մասնակցության հրավեր եմ ստացել։ Ցավով նշեմ, որ դեսպանատանը առաջացած խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել սեպտեմբերի 3-ին Լեհաստանում կայանալիք մրցույթին, սակայն առջևում կար սեպտեմբերի 13-ին՝ Վրաստանում կայանալիք մրցույթը։ Մասնակցել եմ սույն թվականի սեպտեմբերի 13-ին Բաթումի քաղաքում կայացած <<Միսս մոլորակ>> մրցույթին։

Խոսեցիք <<Միսս մոլորակ>> մրցույթից, ովքե՞ր եին կազմակերպիչները, ու՞մ կողմից էր հրավերը։

-Ես մասնակցության առաջարկը ստացա Հայաստանում  Top model ասոցեացիայի տնօրեն Լուսինե Բաղդասարյանի կողմից։ Ասեմ, որ այն իմ նախորդ մրցույթներից տարբերվում էր նրանով, որ մեր երկիրն էի ներկայացնելու, և պատասխանատվությունը շատ մեծ էր, իսկ պատրաստվելու ժամանակը՝ քիչ։ Մասնակցում եին 40 երկրի ներկայացուցիչներ, և , չնայած լարված աշխատանքին, մենք պատվով ներկայացանք ։ Միայն թյուրիմացություն առաջացավ հրապարակված լուսանկարներից մեկի պատճառով, որում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցներն եին։ Միայն նշեմ, որ շարքում տեղ զբաղեցնելու հերթականությունը որոշվում էր հենց կազմակերպիչների կողմից, իսկ այդ դեպքում առարկությունները կարծում եմ անիմաստ են ու անտեղին։ Ի վերջո այն մրցույթ է և ոչ թէ քաղաքականություն, իսկ մրցույթի շրջանակում  նկարվելով՝ ազգի դավաճան չեն դառնում։

Մրցույթի ժամանակ

 

Խոսեցինք քննադատություններից, ինչպիսի՞նն են դրանք Ձեր կյանքում,  որն է եղել ամենամեծ քննադատությունը, որ երբևէ լսել եք։

-Ինձ համար ցավալի էր այն կարծիքը, որ ես իրավունք չունեմ երկիրը ներկայացնել։ Այնուամենայնիվ քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, որովհետև ամեն վատ խոսակցություն ինձ ավելի է ուժ տալիս։ Միայն չեմ ընդունում, երբ սկսում եմ մտնել անձնական տիրույթ, հաճախ նաև իմ հաջողությունների ետևում փնտրելով ինչ-որ հարուստ ընկերոջ կամ բարեկամի։ Ես հարուստ ընկեր չունեմ, իմ կողքին կանգնած է իմ ընտանիքը, հաջողություններիս էլ հասել եմ ինքնուրույն։

Փաստորեն նեղ անձնական տիրույթն այսօր ևս անհասանելի կմնա․․․

-Միայն կարող եմ նշել, որ իմ սիրտը զբաղված է, այսքանը․․․ (ժպտում է)

Իսկ մոդելային կարիերայից բացի, ինպիսի՞ այլ նախասիրություններ ունեք, ինչո՞վ է  հագեցած Ձեր առօրյան։

-Ունեմ շատ բուռն ու հագեցած օրեր, մասնակցում է տարբեր ցուցադրությունների, համագործակցում եմ մի քանի բրենդային խանութ-սրահների հետ, ցուցադրում եմ նրանց զգեստները, ինչպես նաև նկարահնվում եմ ֆիլմում, որի փակագծերը դեռևս չեմ կարող բացել։

Ասացիք, որ նկարահվում եք նաև ֆիլմում, ինչպիսին է Ձեր դերասանական կարիերան։

-Ասեմ, որ չունեմ դերասանական կրթություն, այնուամենայնիվ ունեմ հաջողված համագործակցություններ։ Նկարահանվել եմ բազմաթիվ նախագծերում, ֆիլմերում, գովազդներում։

Ձեր կյանքում կա՞ մեկը, ում կցանկանայիք նմանվել։

-Անկեղծ՝ ոչ, սովորելու բան շատ ունեմ, բայց նմանվում եմ միայն ինձ։ Ուզում եմ յուրահատուկ լինել հենց իմ կերպարով։

Ինպես եք վերաբերվում երազանքներին, ինչպիսի՞ն են դրանց հասնելու Ձեր քայլերը։

-Վստահորեն կարող եմ ասել, որ իմ բոլոր երազանքները իրականություն են դարձել, ես ինձ իդեալական չեմ համարում, բայց ունեմ իդեալական կյանք, քանի որ իմ կողքը կա այնպիսի մեկը, ով այն դարձնում է այդպիսին։

Ի՞նչ նորություններ սպասենք ապագայում։

-Ապագայում կարիերաս ուզում եմ շարունակել լայն ծավալով Ռուսաստանի Դաշնությունում։ Նշեմ նաև, որ <<Միսս մոլորակ>> մրցութից հետո ունեցա տարբեր հրավերներ, որոնք մերժել եմ չցանկանալով  համագործակցել նույն կազմակերպության հետ: Ռուսաստանում համագործակցում եմ որոշ ամսագրերի հետ, ունեմ տարբեր առաջարկներ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել<<Հայուհի>> ամսագրի տնօրինությանը, նրանց հետ երկար ժամանակ է ինչ համագործակցում եմ։ Հետագայում, անկախ իմ բնակության վայրից, հայաստանյան ընկերությունների հետ իմ համագործակցությունները չեն դադարելու։

Կարծում եք Ռուսաստանում ավելի՞ լավ կկազմակերպեք Ձեր աշխատանքային գործունեությունը։

-Այո, քանի որ ես իմ կարիերան սկսել եմ այնտեղից, այնտեղ աշխատել եմ երկար տարիներ, իսկ տարբերությունը իսկապես ահռելի է։ Այնտեղ ամեն ինչ այլ է, տարբեր է, նույնիսկ սուր քննադատությունն է տարբեր։ Այնուամենայնիվ, այնտեղ սկսել եմ, կուզենամ այնտեղ էլ ավարտել։

Ավարտի փոխարեն․․․

Միայն կցանկանայի ասել, որ յուրաքանչյուր քննադատող անձնավորություն թող առաջինը իրեն նայի և գոնե մի քիչ վախենա Աստծուց։Ապրեք ձեր կյանքով,այլ ռչ թե ուրիշների և դուք ձեռք կբերեք հաջողակ մարդկանց  ամենակարևոր սովորություններից մեկը՝ապրել սեփական կյանքով: Այսքանը․․․

 

Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *