Գլխավոր / News / Անի Մնացականյանի նոր տեսահոկովակի ու անդրանիկ ձայնասկավառակի  շնորհանդեսը

Անի Մնացականյանի նոր տեսահոկովակի ու անդրանիկ ձայնասկավառակի  շնորհանդեսը

Օրերս Կամերային տանը տեղի է ունեցել 11-ամյա Անի Մնացականյանի նոր տեսահոկովակի պրեմիերան և անդրանիկ ձայնասկավառակի  շնորհանդեսը: Դա Անիի երրորդ տեսահոլովակն է, որը նկարահանվել է «Fashion» երգի հիման վրա: Այդ պայծառ տեսահոլովակի միջոցով փոքրիկ երգչուհին իր սերն է արտահայտել նորաձևության և բրենդների նկատմամբ:Տեսահոլովակի ռեժիսսոր,երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն է Արմեն Վիրաբյանը,օպերատորը Ռոբերտ Բաբայանը,գործիքավորումը Էմմանուել Հակոբյանը:

«Fashion»-ը և ևս ութ երգեր ընդգրկված են Անի Մնացականյանի անդրանիկ ձայնասկավառակում, որը կոչվում է «Ձեզ համար». Անիի առաջին մեծ աշխատանքում ամեն երգ իր համար մի ուրույն աշխարհ է:Ձայնասկավառակի վաճառքի ողջ հասույթը Անիի ցանկությամբ տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Մեր լուսանկարիչ Մանուել Ստեփանյանի պատրաստած ֆոտոշարքը շնորհանդեսից՝

Մնացած նկարները ֆոտոշարքը ամբողջությամբ,մեր ֆեյսբուքի պաշտոնական էջում

Տեսնել Նկարները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *