Գլխավոր / News / Մեգգիի նոր ամանորյա ֆոտոշարքը

Մեգգիի նոր ամանորյա ֆոտոշարքը

Maggie New Year 2017 by ARMDREAMS

Այս անգամ մեր  ամանորյա տաղավարում հյուրընկալեցինք սիրված երգչուհի ,հաղորդավարուհի,դերասանուհի Մեգի Բադիրյանին:Պատրաստեցինք հետաքրքիր հարցազրույց և գեղեցիկ ֆոտոշարք:Ֆոտոշարքի լուսանկարիչն է Արմեն Վիրաբյանը:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Իհարկե սիրում եմ ,իմ ամենասիրելի տոներից է Ինչպե՞ս ես որոշել նշել տոնը և ինչպե՞ս ես այն անցկացնելու Ընտանիքիս շրջապատում ինչպես միշտ,մենք ունենք հատուկ արարողություններ որ գալիս է դեռ շատ մանկական տարիքից,երբ մայրիկիս հետ միշտ մինչ այսօր պատրաստվում ենք : Ու ես նկատի չունեմ ուտեստները ,տան գործերը այլ նվերներ ընտրելը,փաթեթավորելը,տան զարդարումը:

A (8) by ARMDREAMS

-Հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին

-Հիմա դե բնականաբար ոչ, բայց մինչև 10 տարեկան հավատացել եմ ու շնորհակալ եմ իմ մայրիկին որ կարողացել է այդպես անել դա շատ բարդ է , նա իրոք շատ դժվարությունների միջով է անցել, որ ես հավատամ: Օրինակ ամեն տարի գտել և բերել է նույն ձմեռ պապիկին , պատմելով նախորոք նրան բոլոր ցանկությունների և իմ մասին Ամեն անգամ ձմեռ պապիկը բերում էր նախորդ տարվա նամակս և բացիկս ուղղված իրեն: Եվ իհարկե կատարում էր ցանկություններս: Իսկ մի անհամ էլ համընկել էր՝ես աչքերս փակ երազում էի կապույտ ձյունանուշի գլխարկի մասին և ընդամենը 2 ժամ անց պատահականորեն,քանի որ մայրիկս չգիտեր այդ երազանքի մասին ,պատահականորեն նվերների մեջ դնում է այդ գլխարկը, և պատկերացնում եք իմ զարմանքը, երբ ես այն գտա պարկի մեջ :

-Ամանորին նվերներ տալ կամ ստանալ սիրո՞ւմ ես:

-Անչափ, և ստանալ և նվիրել:

-Իսկ տոնածառ սիրո՞ւմ ես, եւ Ձեր տան տոնածառն ո՞վ է զարդարում:

-Մեր տան տոնածառը միշտ ես ու մայրիկս ենք զարդարել, իսկ այժմ ավելացել են փափլիկ փոքրիկ 4 թաթիկներ:

-Ձմեռ պապից ստացած ամենատպավորիչ նվերդ ո՞րն է եղել:

-Դե որ ստացա առաջին անգամ ուղևորեւթյուն դեպի Եվրոպա ,այդ թվում նաև Disneyland:

-Ի՞նչ երազանք ես պահելու տոնի գիշերը:

-Ասում են երազանքների մասին չպետք է բարձրաձայնես, որ կատարվեն,բայց իհարկե շատ երազանքներ ունեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *