Գլխավոր / News / ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԻՆՁ ԱՐԺԱՆԻ ՏՂԱՄԱՐԴ ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԻՆՁ ԱՐԺԱՆԻ ՏՂԱՄԱՐԴ ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր հյուրասրահում մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանն է։ Զրուցեցինք  Top model ԱՊՀ մրցույթից, այժմյան զբաղվածությունից, ամանորի երազանքներից, մասնագիտական բուռն գործունեությունից և իհարկե անձնական կյանքից։

-Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Top model ԱՊՀ մրցույթը, որպես մոդել, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն, ի՞նչ առավելություն-թերություններ ուներ։

-Նախ ասեմ, այն կազմակերպված էր բավականին լավ, ուզում եմ հատուկ շնորհավորել կազմակերպիչներին՝ նման գեղեցիկ արդյունք ստանալու համար։ Ես ևս աշխատում եմ նրանց հետ, դա բավականին  հաճելի և իհարկե մշտական  համագործակցություն է։ Կցանկանայի նաև, որ ներկայումս Հայաստանում գործող այլ մոդելային կազմակերպությունները ևս կարողանային հասնել նմանատիպ արդյունքի, նաև միջազգային ասպարեզում։ Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ Հայաստանը ներկայացվում է ոչ պատշաճ կերպով։ Մեզ համար նաև մեծ պատիվ էր այն, որ Հայաստանը երկրորդ տեղում էր։

-Այս շրջանում յուրաքանչյուր երկրորդը խոսում է ամանորի նախապատրաստական աշխատանքներից, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում եզրափակել տարին։

-Ամանորը շատ եմ սիրում։ Յուրաքանչյուր տարեմուտին ինքս ինձ համար վերլուծում եմ նախորդ տարին, դա օգնում է ավելի ճանաչել մարդկանց, դասեր քաղել, ամփոփել կատարածս աշխատանքը և իհարկե բացել կյանքի նոր էջ։ Ամանորը այս տարի կանցկացնեմ Հայաստանից դուրս, նախկինում անցկացրել եմ ընտանիքիս հետ, բայց այս տարի որոշել եմ մենակ լինել։ 

-Ինչո՞վ է պայմանավորված մենակ անցկացնելու ցանկությունը։

-Երևի թէ՝ որովհետև չկա այնպիսի ընտրյալ, ում հետ կցանկանամ անցկացնել։ Ես մենակ եմ ու ազատ՝ ինպես թռչունը երկնքում։

-Ի՞նչ երազանք եք պահելու ամանորին։

-Չեմ պահելու։ Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ հավատամ Ձմեռ պապին, Ձյունանուշին, նամանավանդ, որ ես ինքս եմ Ձյունանուշի կերպար ներկայացնում թատրոնում։ (Ժպտում է)

-Ի՞նչ նորություններ իր հետ կբերի Նոր տարին։

-Նոր Տարում կբացեմ ինձ համար նոր էջ և իհարկե կփոխեմ որոշ բաներ, թէ՛ անձնական և թէ՛ աշխատանքային։

-Նոր էջում հատկապես ինչի՞ց եք սկսելու։

Անձնական կյանքից։ Բուռն անձնական կյանք եմ ուզում սիրելի անձնավորության հետ։ Ինձ միայն դա է հիմա գրավում։

-Ընտանի՞ք։

-Ընտանիք կազմելու մասին դեռևս չեմ մտածում, քանի որ դրան դեռևս պատրաստ չեմ։ Դա մեծ հասկացողություն և պատասխանատվություն է, որից դեռևս խուսափում եմ։ Ես ինքս ռիսկային մարդ եմ, փոփոխություններ հաճախ եմ անում, բայց դա այդ հարցը չէ, դա շատ լուրջ և պատասխանատու որոշում է։

-Ո՞վ է Անիտան ընտանիքում։

-Նշեմ, որ ընտանիքս վաղուց բնակվում է Ռուսաստանում, ունեմ քույր, եղբայր, նրանք ամուսնացած են, նրանց կենցաղից բավականին հեռու է իմ գործունեույթունը, նրանք զբաղվում են փոքր բիզնեսով, ունենք մեր ռեստորանը, որի հարցերով էլ զբաղվում է ընտանիքս։

 -Ինչպե՞ս են ընտանիքում վերաբերում Ձեր մասնագիտությանը։

-հայկական ընտանիքներում կարծում եմ տարաձայնություններ կլինեն, բայց, եթե անկեղծ, մեր ընտանիքը վաղուց է ռուսաստանաբնակ, դրա համար կյանքն ու կենցաղը բավականին տարբեր է բուն հայկական մտածելակերպից։ Նրանք նորմալ են վերաբերվում իմ աշխատանքին, գործողություններին և իհարկե որոշումներին։

-Հարցազրուցներից մեկում նշել եիք, որ երկու օր առաջ եք վերադարձել Մոսկվայից․․․

-Այո, աշխատանքի բերումով եի Մոսկվայում, պայմանագիր եմ ստորագրել <<Fashion>> ընկերության հետ, պետք է մասնակցեմ նրանց ցուցադրություններին։

Ի՞նչն է Ձեր հաջողությունների գրավականը։

-Իմ գեղեցկությունը, իմ ժպիտը և, իհարկե, Աստծո կամքը։

-Կա՞ Ձեր կյանքում մեկը, ով կիսում է Ձեր թե՛ ուրախությունը և թէ՛ տխրությունը։

-Ոչ։ Ես շատ փակ մարդ եմ, ուղղակի մնում եմ իմ մտքերի և Աստծո հետ։

-Նախկինում նշել եիք, որ Ձեր կյանքում կա մեկը, ով լիովին լցնում է այն․․․

-Հիմա չկա․․․

-Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ձեր սիրտը։

-Ազնիվ։ Ես ատում եմ այն տղամարդուն, ով կարող է օգտագործել կնոջ գեղեցկությունը։ Ես դա չեմ ընդունում։ Կնոջը պետք է սիրել իր էությամբ այլ ոչ թե արտաքին տվյալներով։

-Անձնական որոշումներ կայացնելիս կա՞ ընտանիքի, ծնողների միջամտությունը։

-Ոչ, նախկինում եղել են դեպքեր, բայց այժմ ես ազատ եմ իմ բոլոր որոշումներում։Նրանք իհարկե մտածում են իմ ապագայի մասին, բայց հնարավորինս չեն միջամտում։ Ես ունեմ բավականին տարբերվող մտածելակեպ և ապրելաոճ։

-Հայկական մենթալիտետում կան բազմաթիվ չգրված օրենքներ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ և տղամարդու միջև տարիքային մեծ տարբերությանը։

-Ինձ համար կարևորը փոխհասկացողությունն է, իսկ ամենակարևորը այն՝ որ տղամարդը պետք է հարգի և սիրի կնոջը։ Լսի և հարգի կնոջ յուրաքայչյուր քայլն ու գաղափարը։ Ընդհանրապես, կնոջը պետք է սիրել և փայփայել, ինչը ցավոք մեր Հայաստանում հազվադեպ է հանդիպում։

-Գրավու՞մ են Ձեզ օտարազգի տղամարդիկ։

-Այո, չեմ բարձրաձայնել երբևէ, բայց ունեմ նաև նախընտրած ազգություն։ Հայերի մեջ կան անքաղաքավարության դրսևորումներ, որոնք չեմ, ընդունում։ Հաճախ խոսել եմ այն բանից, որ իմ կողքը մարդ կա, կամ իմ սիրտը զբաղված է, բայց նշեմ, որ շատ հաճախ դա ասել եմ միայն նրա համար, որ ինձանից հնարավորինս հեռու մնան նմանատիպ մարդիկ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ։

-Ամենամեծ հիասթափությունը, որ երբևէ եղել է անձնական կյանքում։

-Եղել է․․․ Չեմ ուզի խոսել այդ մասին։ Կարող եմ ասել, որ նաև դրանից է բխում իմ անվստահությունը մարդկանց հանդեպ։

 -Ինպե՞ս կարելի գրավել Ձեր վստահությունը։

-Ես կուզենայի, որ ինձ սիրող տղամարդը նայեր իմ սրտին և ոչ թէ արտաքինին։

-Ո՞րն է եղել երբևէ ստացած ամենատպավորիչ նվերը։

-Խոսքերը․․․ կեղծ խոսքերը, որոնք լսել եմ։ Ես սիրել եմ շատ անկեղծ ու եզրափակել եմ իմ սերը կեղծ խոստումներով։

-Դուք աշխատում եմ մի բնագավառում, որտեղ մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

-Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Այո, ես սիրում եմ, երբ քայլելիս բոլոր տղամարդիկ ինձ են նայում։ Ինձ անչափ հաճելի է լինել բոլորի ուշադրության կենտրոնում և միաժամանակ անհասանելի բոլորի համար։ Ես պարզապես վայելում եմ ուշադրության կենտրոնում լինելու հաճույքը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձի կամ գործունեության շուրջ բացասական մեկնաբանություններին։

-Ժպիտով․․․ 🙂  Իմ շրջապատում եղել են մարդիկ, որոնք մեծապես նպաստել են իմ անվան շուրջ բացասական մեկնաբանություններին։ Այժմ ես փորձում եմ հնարավորինս հեռու լինել նմանատիպ մարդկանցից։

-Ո՞րն է եղել ամենաբացասական մեկնաբանությունը Ձեզ համար։

-Հարուստ ընկեր ունենալը։ Ես չունեմ ընկեր, չունեմ հովանավորներ։

-Մի ավանդական հարց, ինչպե՞ս եք վերաբերվում բաց, անկեղծ ֆոտոնկարահանումներն։

-Նորմալ։ Մոդելային կարիերան հենց իրենից ներկայացնում է այն ամբողջ գործունեության փունջը, ինչը կապ ունի այդ ասպարեզի հետ։ Հայաստանում այդ մշակույթն այդքան էլ զարգացած չէ։ Խոսելով այս թեմայից՝ կուզենայի բացել փակագծերն ու ասել, որ ունեմ նմանատիպ պայմանագիր և շուտով հանդես եմ գալու Հայաստանում նախադեպը չունեցող <<բաց>> ֆոտոշարքով։

-Ինչպիսի՞ նախագիծ է այն, և որտե՞ղ է իրականացվելու։

 -Ռուսական <<Նորություններ>> ամսագիրն է, որտեղ տպագրվելու են իմ ամբողջովին մերկ լուսանկարները։ Նախապայմանն այն էր, որ նկարահանումները պետք է անցկացվեն Հայաստանում, իմ ֆոտոգրաֆի կողմից։ Նկարահանումներին ներկա կլինեն նաև ամսագրի աշխատակազմը, տնօրենը, գլխավոր խմբագիրը և այլն։ Այն ռուս լսարանի համար է, բայց կարծում եմ Հայաստանում ևս հասանելի կլինի։

-Կա կարծիք, որ նմանատիպ ֆոտոշարքերը ենթադրում են բավականին մեծ վարձատրություն։

-Այո, մերկ լուսանկարվելը և ամսագրի շապիկին հայտնվելը պայմանավորվում է նաև մեծ վարձատրություններով։ Դա ինձ համար նորմալ է, որովհետև ես մոդել եմ և ամեն ինչ անում եմ իմ աշխատանքի սահմաններում։

Ասացիք որ ռիսկային մարդ եք, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանքներ կլինեն Հայաստանում։

-Իմանալով հայկական մտածելակերպը կարծում եմ որ շատ վատ։ Ես, գիտակցելով, գնում եմ այդ քայլին ու արդյունքները նույնպես պատկերացնում եմ։ Ես շատ լավ գիտեմ իմ արժանիքները և ինձ ոչ մի անտեղի մեկնաբանություն չի կարող ընկճել։ Ի վերջո ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ սովորեցնում է։

Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

 

6 քոմենթներ

  1. Es Shoric em uzum

  2. Che mi che ,parz artahaytvi vor hovanavor es man galis,chunem u shat kuzenayi unenal

  3. De sksenq nranic vor minchev modelayin kazmakerputyunneric artahaytvel@, petq e skzbic du makardakov lines

  4. shat krqot es

  5. lavvv tegh@ teghin xosum es ,portner@ tegh@ drecir

  6. che mi che darar Nazeni Hovhannisyan,lriv ed tpavorutyunn e

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *