Գլխավոր / News / «Դո-ից Դո»-ն ամփոփեց իր երաժշտական տարին

«Դո-ից Դո»-ն ամփոփեց իր երաժշտական տարին

Դեկտեմբերի 9-ին «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում կայացավ Հ3-ի «Դո-ից Դո» երաժշտական հաղորդման տարեվերջյան մրցանակաբաշխությունը, Ամանորի նկարահանումը, ինչպես նաև նշվեց հաղորդման երեք ամյակը: Մրցանակաբաշխությունը վարում էին հաղորդավարուհի, դերասանուհի, հաղորդման հեղինակ Մարինա Ներսիսյանը և փոքրիկ երգչուհի, հաղորդավարուհի Անի Մնացականյանը:

«Այնքան ուրախ եմ, որ Մարինան հենց ինձ վստահեց իր հետ վարել այս կարևոր օրը: Ուրախությունս էլ կրկնապատկվեց, երբ Մարինան հայտարարեց իմ նոմինացիան՝ «Տարվա լավագույն փոքրիկ երգչուհի», մինչ այդ չէր ասել, անգամ սցենարում էլ այդ հատվածը չկար» – նշեց Անի Մնացականյանը: Իսկ հաղորդման հեղինակն ու հաղորդավարուհին՝ Մարինան, իր հերթին նշեց. «Այս օրվան, իսկապես, շատ երկար եմ սպասել, ամեն մանրուքի վրա աշխատում էի, որ ամեն ինչ շատ լավ անցնի, չէ՞ որ պատասխանատվությունս եռապատկվել է. Դո-ից Դո-ն արդեն երեք տարեկան է: Երկու տարի մեր տարեվերջյան մրցանակաբաշխությունը վարում էի իմ շատ լավ ընկեր, երգիչ Կարեն Օհանյանի հետ (ի դեպ, Կարենը այս տարի «Տարվա լավագույն պատանի երգիչ» նոմինացիայի հաղթողն է.- հեղ.), բայց այս տարի որոշեցինք փոփոխություն անել և ընտրեցինք Անիին, քանի որ իրար հետ համերգներ, միջոցառումներ վարելու փորձ ունենք, և շատերն են ասում, որ բեմում լրացնում ենք իրար»:

«Մրցանակաբաշխությունը որոշեցի եզրափակել ամանորի մասին միասնական երգով և հենց այդպես էլ ծնվեց Նոր տարի երգը, որը մեծ սիրով կատարեցին մեր մասնակիցները, -ասում է հաղորդման պրոդուսեր, ինչպես նաև Դո-ից Դո-ի համար հատուկ գրված «Նոր տարի» երգի հեղինակ Արմեն Վիրաբյանը և հավելում, – Կազմակերպչական հարցերով էլ մեզ շատ օգնեցին մեր աջակիցները, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որ ստանանք այն, ինչ ցանկացել ենք, ինչի համար շնորհակալ ենք դիզայներ Անահիտ Մովսիսյանին, ում ձեռքի աշխատանքն էին մեր գեղեցիկ արձանիկները՝ սոլի բանալիի տեսքով, «Գարտ» նորաձևության տանը Գայանե Կարապետյանի գլխավորությամբ, ով մեր ամանորյա կոմպոզիցիաների, ինչպես նաև հաղորդավարուհիների օրիգինալ զգեստների հեղինակն էր, Cheers Company-ին համեղ Candy Bar-ի, cake.am  ընկերությանը մեր յուրօրինակ տորթի համար, ինչպես նաև Գյուրջինյան փրոդաքշնին պատվոգրերի տպագրության համար և, իհարկե Մուլտերի աշխարհ մանկական սրճարանին», – եզրափակեց Արմեն Վիրաբյանը:

Հաղորդավարուհի Մարինան էլ իր հերթին ավելացրեց. «Նկարահանման ընթացքում անակնկալ ունեի, գործընկերուհիս՝ Անին, ինձ համար գեղեցիկ հուշանվեր էր պատրաստել լավագույն հաղորդավարուհի մակագրությամբ: Շատ էի շփոթվել այդ պահին, անակնկալը, իսկապես, ստացվել էր, ինչի համար շնորհակալ եմ Անիին: Իմ ստեղծագործական, նկարահանող անձնակազմին էլ եմ շատ շնորհակալ, որ միշտ իմ կողքին են և, որ դիմացան մեզ, քանի որ նկարահանումը երկար տևեց, բայց արդյունքն էլ վստահ եմ լավն է լինելու»:

Եվ այսպես «Դո-ից Դո»-ի   նոմինատներն էին՝

  1. Տարվա լավագույն փոքրիկ երգիչ – Միշա
  2. Տարվա լավագույն փոքրիկ երգչուհի – Անի Մնացականյան
  3. Տարվա լավագույն պատանի երգչուհի – Էլինա Չոլախյան
  4. Տարվա լավագույն պատանի երգիչ – Կարեն Օհանյան
  5. Տարվա լավագույն պարային երգ – Մեգգի «Արի պարենք»
  6. Տարվա լավագույն երգ – Միլլի Միսկարյան «Քեզ պարտք եմ»
  7. Տարվա հայտնություն – Մելիսսա
  8. Տարվա լավագույն գործիքային կատարում – Մարի Սերոբյան
  9. Տարվա լավագույն տեսահոլովակ – Լիդուշիկ «Սրտում առաջին սեր»
  10. Հատուկ մրցանակ – Դալիթա Ավանեսյան
  11. Հանդիսատեսի համակրանք – Անահիտ Առաքելյան
  12. Բեմական հմայք – Նարեկ Վարդանյան
  13. Տարվա յուրօրինակ երգչուհի – Էռնա Միրզոյան
  14. Տարվա յուրօրինակ կատարում – Նարե Ջուգուրյան
  15. Տարվա լավագույն վոկալ ստուդիա – Լի վոյս

8 by ARMDREAMS

10 by ARMDREAMS

Մնացած նկարները՝ ֆոտոշարքը ամբողջությամբ, մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում 

Տեսնել նկարները

մեկ գրառում

  1. Doic do im amenasireli haghordumn e

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *