Գլխավոր / News / Երգիչ,հաղորդավար,դերասան Կարեն Օհանյանի նոր ամանորյա ֆոտոշարքը

Երգիչ,հաղորդավար,դերասան Կարեն Օհանյանի նոր ամանորյա ֆոտոշարքը

Untitled by ARMDREAMS

Մեր  ամանորյա տաղավարում հյուրընկալեցինք սիրված երգիչ,հաղորդավար,դերասան Կարեն Օհանյանին:Պատրաստեցինք հետաքրքիր հարցազրույց և գեղեցիկ ամանորյա ֆոտոշարք:Ֆոտոշարքի լուսանկարիչն է Արմեն Վիրաբյանը:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Ամանորը շատ եմ սիրում եմ , այն ինձ համար հեքիաթային մի տոն է, որից բոլորը ունեն մեծ սպասումներ ։

-Ինչպե՞ս ես   նշել տոնը և ինչպե՞ս ես այն անցկացրել

-Այս տոնը ինձ համար ընտանեկան է ։ Ինչպես միշտ մենք այս տարի էլ մեծ ընտանիքով հավաքվեցինք և նշեցինք տոնը ։
Ամանորն անցավ շատ ուրախ ու հաճելի։

Untitled by ARMDREAMS

-Ամանորին նվերներ տալ կամ ստանալ սիրո՞ւմ ես:

-Այո, շատ եմ սիրում նվերներ և՛ ստանալ, և՛ նվիրել :Կարծում եմ բոլորին էլ հաճելի ։

-Հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին

-Ոչ չեմ հավատում։

-Իսկ տոնածառ սիրո՞ւմ ես, եւ Ձեր տան տոնածառն ո՞վ է զարդարում:

-Տոնածառ զարդարելու պրոցեսը ամենից շատն եմ սիրում ։Մեր տոնածառը զարդարում ենք միասին ՝ ընտանիքով։

Untitled by ARMDREAMS

-Ամանորին ստացած ամենատպավորիչ նվերդ ո՞րն է եղել:

-Ամանորին ստացած ամենատպավորիչ նվերս եղել է առաջին հեռախոսս ։

-Ի՞նչ երազանք ես պահել տոնի գիշերը:

-Չեմ ասի թե ինչ երազանք եմ պահել, որովհետև ուզում եմ որ երազանքս կատարվի, իսկ եթե ասեմ այն չի կատարվի։

Untitled by ARMDREAMS

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *