Գլխավոր / News / Ամանորի մասին երգչուհի Անահիտ Առաքելյանի հետ և իր նոր ֆոտոշարքը

Ամանորի մասին երգչուհի Անահիտ Առաքելյանի հետ և իր նոր ֆոտոշարքը

Untitled by ARMDREAMS

Շարունակում ենք մեր ամանորյա նկարահանումները և այս անգամ մեր տաղավարում հյուրընկալել ենք սիրված փոքրիկ երգչուհի,հաղորդավարուհի Անահիտ Առաքելյանին:Պատրաստեցինք հետաքրքիր հարցազրույց ամանորի մասին  և գեղեցիկ  ֆոտոշարք:Ֆոտոշարքի լուսանկարիչն է Արմեն Վիրաբյանը:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

Այո՜, շա՜տ եմ սիրում։ Ամենաուրախ տոնն է՝ շատ նվերներ, գույներ, լույսեր, երգեր ու վերջապես արձակուրդներ…

Untitled by ARMDREAMS

– Ինչպե՞ս ես նշել տոնը և ինչպե՞ս է այն անցել։

– Մենք ամեն տարի Ամանորը նշում ենք Հայաստանի սահմաններից դուրս՝ ընկերների ընտանիքներով։ Այս տարի տոները նշեցինք Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Սոչիում։ Շատ ուրախ անցավ։ Այս անգամ մեզ էին միացել նաև տատիկն ու պապիկը։

Untitled by ARMDREAMS

-Հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին։

– Ձմեռ պապիկի՞ն …, և՛ այո, և՛ ոչ։ Կասկածում եմ, որ ծնողներս են կարդում մեր նամակները ու պատրաստում են համապատասխան նվերները։ Բայց միևնույն ժամանակ ինչ–որ կախարդանք կա՝ երբեմն իրականանում են նաև այն ցանկությունները, որոնք մեր ծնողներից կախված չեն։ Ինձ թվում է, որ ճիշտ կլինի, որ բոլորը հավատան Ձմեռ պապիկին ու չկարդան փոքրիկների նամակները։ Թող Ամանորյա հրաշքներն առանց նրանց միջամտության իրականանան։

Untitled by ARMDREAMS

-Ամանորին նվերներ տալ կամ ստանալ սիրո՞ւմ ես:

-Ի հարկե, իսկ ո՞վ չի սիրում։Ամենահաճելին այն է, երբ կարծում ես, թե բոլոր նվերներդ արդեն ստացել ես, ու մեկ էլ հանկարծ պարզվում է, որ ինչ–որ մեկի տանն էլ դեռ նվեր ունես Ձմեռ պապիկի կողմից։Հաճելի է նաև նվիրելը։ Բայց Ամանորին ես ինքս չեմ նվիրում, թող Ձմեռ պապիկը նվիրի։ Չնայած իմ ծնողներն էլ են նվերներ պատրաստում մտերիմներին, ու չգիտես ինչու ասում են –, «Ձմեռպապիկի կողմից է…»։

Untitled by ARMDREAMS

-Իսկ տոնածառ սիրո՞ւմ ես, եւ Ձեր տան տոնածառն ո՞վ է զարդարում:

-Տոնածառ շա՜տ եմ սիրում։ Միշտ զարդարում ենք ողջ ընտանիքով։ Բայց ես երազում եմ, որ մեր տանը ոչ թե մի տոնածառ լինի, այլ տան անդամներից յուրաքանչյուրը իր սենյակում ունենա իր տոնածառը ու ձևավորի իր ուզած ձևով։ Հա, ու պարտադիր մեծ լինի, չեմ սիրում փոքր տոնածառեր։

Untitled by ARMDREAMS

– Ձմեռ պապից ստացած ամենատպավորիչ նվերդ ո՞րն է եղել:

-Հեռախոսը։ Իմ ծնողները միշտ դեմ են եղել, որ ես հեռախոս ունենամ։ Արդեն 3-րդ տարին է, որ նամակիս մեջ պարտադիր խնդրում եմ նաև հեռախոս նվիրել։ Ամեն անգամ բոլոր նվերները ստանում եմ, բացի հեռախոսից։ Իսկ այս տարի, վերջապես ունեցա իմ նկարագրած հեռախոսը։ Իրոք անսպասելի էր՝ նամակով խնդրել էի, բայց հույս չունեի, որ կունենամ։

Untitled by ARMDREAMS

-Ի՞նչ երազանք ես պահել տոնի գիշերը:

-Դա թող լինի իմ և Ձմեռ պապիկի գաղտնիքը։

Untitled by ARMDREAMS

Untitled by ARMDREAMS

Untitled by ARMDREAMS

Untitled by ARMDREAMS

Untitled by ARMDREAMS

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *